Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը սիմվոլիկ քայլ է, որը Էրդողանը կատարեց․ Ստեփան Դանիելյան
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի վտանգավոր՝ իսլամական Թուրքիան, թե՝ ազգայնական։
Ազգայնական Թուրքիայի հիմնական վեկտորն ուղղվում է դեպի Կովկաս ու Միջին Ասիա, այսինքը հիմնական խնդիրը Հայաստանի գոյությունն է, իսլամական վեկտորը՝ դեպի բոլոր կողմերը։
Իսլամական Թուրքիայի հոգևոր մրցակիցն արաբական Աշխարհն է, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, հոգևոր թիրախը՝ Իսրայելը, էքսպանսիայի տարածքը՝ Եվրոպան։ Գաղափարական պրոբլեմը՝ Ադրբեջանը, որին է մնում թյուրքիզմի դրոշը։
Ժամանակին Օսմանյան սուլթանությունը դարձավ խալիֆաթ, երբ գրավեց քրիստոնեության կենտրոնը՝ Կոստանդնապոլսը։ Արաբական աշխարհում կար լեգենդ, որ ով գրավի այն, կդառնա իսլամական աշխարհի առաջնորդը։
Պատահական չի, որ Կոստանդնապոլսի գրավման մասին "1453" թուրքական ֆիլմը սկսվում է Մուհամմադից, ով խոսում է Կոստանդնապոլսի գրավվման առաքելության մասին։ Հիմա իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու համար պետք է գրավել Իսլամի համար նշանակությամբ երրորդ, "գերության" մեջ մնացած սրբությունը՝ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը, ինչի համար Էրդողանը պարբերաբար դրա մասին է խոսում։
Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը սիմվոլիկ քայլ է, որը Էրդողանը կատարեց։ Վիճակը գցված է ու գուցե դա չարյաց փոքրագույնն է»


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր