Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը Մեգան Մարքլին արգելել է հերքել իր մասին լրատվամիջոցների տարածած լուրերն ու բամբասանքները
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին, արգելել է հերքել իր մասին բրիտանական լրատվամիջոցների տարածած լուրերն ու բամբասանքները։ Բուկինգհեմյան պալատը բոլոր սկանդալային հայտարարություններն անպատասխան է թողել․ այս հանգամանքը Մարքլին ստիպել է իրեն չափազանց անպաշտպան զգալ, գրում է people.com կայքը։
«Պալատը որդեգրել էր «առանց մեկնաբանության» դիրքորոշումը կամ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները պարզապես անտեսում էին վարկաբեկող պատմությունները։ Մեգանի շրջապատը ակտիվորեն խանգարել է նրան պատասխանել այն ամենին, ինչը, ինչպես բոլորս գիտենք, իրականությանը չէր համապատասխանում»,- հրատարակությանն է հայտնել քաջատեղյակ աղբյուրը։
Որպես թագավորական ընտանքի «արդարացում», աղբյուրը նշել է, որ նրանք ոչ թե չէին ուզում օգնել, այլ հակառակը՝ չէին ցանկանում կրակի վրա յուղ լցնելով էլ ավելի խորացնել սկանդալային իրավիճակը, սակայն այս մոտեցումն ընդհանրապես Մեգան Մարքլի սրտով չէր։
Հիշեցնենք, որ առաջին անգամ Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած այցի ժամանակ Մեգան Մարքլը հայտարարել էր, որ «տանջվում» է լրատվամիջոցների «հարձակումից», տարածվող բամբասանքներից։
«Շնորհակալ եմ, որ հարցրիք, հազվադեպ է պատահում, որ հետարքրքվում են, թե արդյոք ամեն բան կարգին է ինձ մոտ։ Կուլիսների հետևում շատ ավելին է տեղի ունենում, քան մարդիկ են պատկերացնում»,- հայտարարել է արքայազն Հարիի կինը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում