Սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Հեղափոխության» մի քանի դրական պահերից մեկն այն է, որ սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը։
Այն դատավորներն, որոնք հիմա պայքարում են, վստահ եմ, որ վաղը, երբ իշխանությունը փոխվի, իրենց կշարունակեն պահել նույն կերպ։ Պայքարով ձեռք բերվածը չեն զիջում։ Դա գերազանց օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր վաղն են դատավոր դառնալու։
Մյուս դրական պահն այն է, որ եկող ցանկացած իշխանություն չի արհամարհի հանրային կարծիքը, ինչպես դա եղել է մինչ 2018 թվականը։
Հաջորդ դրական պահն այն է, որ վարկաբեկվեց «իրավապաշտպան» հասկացությունը։ Մենք սկսում ենք հասկանալ, որ իրական իրավապաշտպան կարող են լինել միայն դատական համակարգն ու փաստաբանական կորպուսը։ Իսկ «իրավապաշտպան» հասկացությունը մենք ժառանգել ենք Սովետական Միությունից, որտեղ, բնականաբար, չէր կարող լինել իշխանությունից անկախ դատական համակարգ։
Ինչ վերաբերում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ապա գնահատենք նրա սկզբունքային պահվածքը, որը մեծ ներդրում էր վերը նշված գործընթացի համար»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր