Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը
Արմեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լսեցի, ՀՀ պարետն ինչ-որ որոշում է ընդունել, թե որ հիվանդություններն ունեցողները կարող են դիմակ չկրել (մոտներն ունենալով «բժշկի թուղթը»):
Քիչ է ասել, թե՝ ցնցվա՛ծ եմ: Չէ, լուրջ: Քիչ է մնում ասեմ՝ վայ, Չալոն ղուրբան էղնի «դըմփ-դըմփ-հու» եղած ձեր թավշյա ուղեղին...
Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը: Ուրեմն, մի պարզ ու ակնհայտ բան որոշելու համար սրանցից պահանջվեց... մի երկու-երեք ամիս: Այնինչ, այս վերջին որոշումը կարող էր ընդամենը լինել դիմակ կրելու պարտադրանքի որոշման լրացուցիչ 1 կետ:
Այսինքն, մի երկու-երեք ամիս նշված մարդկանց քիթուբերանը դիմակ էին խոթում... Վերջին 40 օրում համ էլ տուգանքի սպառնալիքով էին դա անում: Երևի էն 71 հազար տուգանվածների մեջ էլ ահագին էդ կարգի հիվանդներ կան:
Ու միայն էդքանից հետո, այն էլ օրնիբուն հազարավոր մարդկանց բողոք, դժգոհություն, դիտողություն, տո քֆուր-մֆուրից հետո միայն սրանց ուղեղին վերջապես հասնում է այն որոշումը, որ երեկ ընդունել են:
Ի դեպ, հղիների մասին բան չէին ասել: Բայց պետք չի բժիշկ լինել, հասկանալու համար, որ հղիներին էլ դիմակ չի կարելի: Դիմակը հանգեցնում է թթվածնային քաղցի, որովհետև թոքերը ավելի քիչ օդ է մտնում, քան օրգանիզմի պահանջն է:
Ու էս կարգի կիսատ-պռատ են երկրի կառավարման իրենց բոլոր քայլերում, որոշումներում, մոտեցումներում, բացի... իրենց խմբակային շահերը հետապնդելու հարցերից, իրենց պրեմիաներից, իրենց իշխանաթախտի տեղը պնդացնելուց:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ