Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է

Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կարծիք

Իշխանությունը, օգտագործելով անբարո գործիքներ, տարածում է իմ օգտահաշվից հաղորդագրություն

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնային մի հաղորդագրության։

Նա մասնավորապես գրել է․

«Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները եւ թքած ունենալով մարդու իրավունքի ու մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։ Այս օրերին Սփյուռքում ապրող իմ բազմաթիվ հայրենակիցների, ում հետ ունեմ անձնական շփումներ, ես բացատրել եմ իշխանության կեղտոտ այս քայլի մեխանիկան, բայց հիմա հարկ եմ համարում այս ձեւաչափով եւս անդրադառնալ խնդրին։


Հարգելի՛ իմ սփյուռքահայ քույրեր եւ եղբայրներ, որ տարբեր պատճառներով արտագաղթել եք Հայաստանից եւ ձեզանից շատերը ստիպված են եղել լքել հայրենիքը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։

Եւ այսպես. ի՞նչ է եղել իրականում. ինձ, իմ անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում ապրող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, ինձ եւ իմ ընտանիքին, գրում է չարացած եւ անթաքույց ատելության խոսքեր։ Ես սույն տիկնոջը, կրկնում եմ, բացառապես սույն տիկնոջը պատասխանում եմ այն, ինչը այս իշխանությունը, խախտելով իմ անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է, եւ ինչը ես ինքս տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում` կից պարզաբանմամբ։

Ու սա փորձ է արվում ներկայացնել որպես Սփյուռքի մեր հայրենակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք։Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը, ուղղված ինձ ու իմ ընտանիքին վիրավորած կոնկրետ անձին, անբարո ձեւով խեղաթյուրել եւ ձեզանից շատերի մոտ արդարացի վրդովմունք առաջացնել։

Կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը, եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ եւ կպատասխանեիք վստահաբար շատ ավելի կոշտ։ Ես, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, գիտեմ ինչ հզոր ուժ է հայկական Սփյուռքը եւ գիտեմ, թե հայապահպանության ու Հայաստանն ու Արցախը շենացնելու գործում ինչ անուրանալի ավանդ ունեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։

Բայց ես շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը, ես շարունակելու եմ չհանդուրժել հասարակությունը ատելությամբ սնելու ցանկացած քայլ, ով էլ դա կանի եւ որտեղ էլ այդ անձը կապրի։

Որովհետեւ ատելությունն ու թշնամանքը պարզապես կազմաքանդում են երկիրը եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, աշխարհի որ ծայրում, կասեցնել ատելության այս գեներեցիան ու բռնել ատելություն ու թշնամանք տարածողի ձեռքը։

Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից, եթե կոնկրետ անձին ուղղված իմ խոսքը իրենք այլ կերպ են ընկալել եւ ասում եմ ձեզ, որ դուք հզոր եք, դուք ուժեղ եւ դուք եք մեզ հետ միասին, ինչպես արել եք մշտապես, Հայաստանն ու Սփյուռքը շեն ու ամուր պահողը։ Ու անկեղծորեն ակնկալում եմ, որ մեզ հետ միասին կպայքարեք մեր բոլորի հայրենիքը ատելության ու թշնամանքի այս կործանարար ուղին կասեցնելու համար։


Առողջ եղեք ու Աստված բոլորիս հետ»։