Իսկ պատվիրատուն արդեն հնչեցրել էր գլխավոր ուղենիշային հրահանգը. ամեն գնով ԱՋԱԿՑԵԼ ԹՈԻՐՔԻԱՅԻՆ Ռուսաստանի դեմ պայքարում . Արթուր Ղազինյան
Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավը սկսվեց իշխանափոխության հաջորդ օրվանից, երբ վարչապետի պաշտոնում նշանակված Նիկոլ Փաշինյանն իր առաջին որոշումներից մեկով զրկեց Վեհափառ Հայրապետին պետական անվտանգությունից։
Ճանապարհն այլևս բաց էր և անմիջապես դրանից հետո աղանդավորների ու օտարերկրյա գործակալների թիրախում հայտնվեց և ֆիզիկական հարձակման ենթարկվեց Կաթողիկոսի անձն ու Վեհարանը։ հարկ է նշել, որ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում ՈՉ ՄԻ ԶԱՎԹԻՉ չի ոտնձգել Առաքելական եկեղեցու դեմ և ոչ մի թշնամու ոտք չի մտել Վեհարան։ Բայց հայի տականքը անկրկնելի է, նա կանի այն ամենը, ինչ չի արել ոչ մի թշնամի։ Հայերին հնարավոր չէ հաղթել, Հայերին պետք է պառակտել, հանել իրար դեմ, և նրանք իրենց ձեռքով կանեն այն, ինչ չի հաջողվել անել թշնամուն։
Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած պայքարը, ինչու՞ առաջին թիրախում հայտնվեց Վեհափառը։
Պատասխանը շատ պարզ է. Նիկոլին իշխանության բերած աղանդավորական կառույցներն ու ազգությամբ հայ, բայց էությամբ անհայրենիք, անարժեք ու որկրամոլ գլոբալիստներն իրենց գլոբալ ծրագրերի իրականացման ճանապարհին պետք է վերացնեին հիմնական խոչընդոտը՝ կրոնը, հոգևորը, հայության սակրալ հիմքն ու հայկականության բազային շտեմարանը։
Սակայն առաջին փուլում տապալվեցին, քանի որ նույնիսկ գտնվելով էյֆորիկ թմրածության գագաթնակետին, մեր հասարակությունը արգելափակեց և խափանեց հայկական ինքնության դեմ հյուսված այդ դավադրության առաջին ագրեսիվ փորձը։
Սակայն աղանդավորներն ու ազգությամբ հայ գլոբալիստները չէին կարող հրաժարվել իրենց ռազմավարական ծրագրերից ու նպատակներից, քանի որ սրան նախապատրաստվել էին շատ երկար, ծախսել էին պատվիրատուների տասնյակ միլիոնավոր դոլարներ։
Տապալելով ծրագրի առաջին փուլը, նրանք ձեռնամուխ եղան երկրորդ՝ ավելի խորքային ու երկարաժամկետ փուլին, այն է մեր երեխաներին զրկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմությունը ուսումնասիրելու, Եկեղեցու ազգապահպան և պետականաշինական նշանակությունը ընկալելու հնարավորությունից։
Հաշվի առնելով պատվիրատուի պահանջն ու «հեղափոխականների» պարտավորվածությունը ամեն գնով կատարել պատվիրատուի կողմից իրենց առջև դրված խնդիրը, նրանք ուղղակի պարտավոր են, նույնիսկ իրենց կյանքի գնով, կատարել պատվիրատուի պահանջը՝ չեզոքացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը Հայկական հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման գործում։
Իսկ պատվիրատուն արդեն հնչեցրել էր գլխավոր ուղենիշային հրահանգը. ամեն գնով ԱՋԱԿՑԵԼ ԹՈԻՐՔԻԱՅԻՆ Ռուսաստանի դեմ պայքարում . . .


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր