Քաղաքական տհասության եւս մեկ օրինակ
Քաղաքականապես տհասություն է Հ1-ի եթերում ներկայացնել Ալեքսեյ Նավալնիի կարծիքը ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, հաշվի առնելով այն թե ինչ կարևորություն է տալիս այդ փոփոխություններին քո երկրի ռազմավարական դաշնակցի իշխանությունը։ Սա օբյեկտիվ լուսաբանման հետ կապ չունի։
Մարդկային առումով էլ սա ուղղակի ամոթալի է, քանի որ երբ Պուտինը Երևանում էր դու փորձում էիր իր ամեն հայացքը որսալ, ցուցադրաբար գրկախառնվել իր հետ օդանավակայանում (դրանից առաջ փորձելով իրեն սիրաշահել կոնյակ առաջարկելով), իր շարասյան ետեւից գլխիկոր ընկնել։ Բայց, ահա, երբ նա հեռու է, դու այստեղ եթեր ես տալիս մեկին, ում անունն անգամ Պուտինը չի արտասանում։ Սա մանկապարտեզի մակարդակի պահվածք է։ Իհարկե, կա կարծիք, որ սրա ետեւում ուրվագծվում է աշխարհաքաղաքական շրջադարցի սկիզբ, բայց միևնույն է, դա պակաս ամոթալի չի դառնում մարդկային պահվածքը։
Սա կապ չունի նաև ինքնիշխանության դրսևորման հետ։ Ինքնիշխանությունը ենթադրում է սեփական շահի գիտակցում և դաշնակցին հարգելու ունակություն։ Իսկ նշված միջադեպը դրա հետ կապ չունի։
Բենիամին Մաթեւոսյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր