Հանրային հեռուստատեսությամբ Նավալնիին ցուցադրելու առիթ կար, բայց պատճառ չկար
Հանրային հեռուստատեսությամբ Նավալնիին ցուցադրելու պատճառ չկար, առիթ կար՝ Ռուսաստանի Սահմանադրական հանրաքվեն էր, բայց պատճառ չկար։ Այս մասին Facobook-ի իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Ենթադրվում է, որ Հանրային Հեռուստատեսությունը պետք է ներկայացնի հանրային տրամադրությունները, հանրությանը հուզող կարեւորագույն խնդիրները։ Ցավոք, չի ստացվում, եւ Հանրայինը աշխատում է որպես իշխանությունների քարոզչամիջոց եւ հենց այդպես էլ ընկալվում է հասարակության կողմից։ Այսինքն, Նավալնիին ցուցադրելով, դու քո պետական քաղաքականությունն ես ցուցադրում։ Եթե հեռարձակվեր Հանրային լրագրողի բացառիկ հարցազրույց Ալեքսեյ Նավալնու հետ, էլի ինչ-որ կերպ սա կարելի էր մատուցել, որ լրագրողական պրոֆեսիոնալիզմի նմուշ՝ անկախ քաղաքական նապատակներից, բայց ընդամենը կտորներ է ցուցադրվել ինչ-որ վիդեոբլոգից։
Պարզապես բարոյական չէ խոսել Ռուսաստանում Սահմանադրական հանրաքվեում խախտումների մասին, երբ դու այնքան ապաշնորհ ես, որ ռիսկ չարեցիր գնալ հանրաքվեի, դրա փոխարեն քո տնայնագործ մեթոդներով Սահմանադրությունը ոտնահարեցիր, վերացրեցիր Հանրապետության սահմանադրական կարգի վերջին պատրանքները։ Ընդ որում, Նավալնին Հայաստանի Հանրային եթերում սահմանադրական խախտումների մասին է խոսում հենց նույն օրը, երբ ինքդ ես կատարել սահմանադրական հեղաշրջումը։ Եթե այս ամենը վերաբերվեր այլ երկրի, կարող էր ծիծաղելի լինել, իսկ հիմա այն ողբերգական է։
Հենց երեկ էի 168.am-ում գրել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման (հղումը՝ մեկնաբանությունում), որ եթե մինչեւ հիմա ռուսատյացները ներկայացված էին տեռորիստների, ԼԳԲՏ-ների ու խելագար պրոֆեսորների միջոցով, ապա հիմա դաշտ են նետվելու ֆեյքերը եւ այլ պետական միջոցներ։ Փաստորեն, այդ միջոցներից առաջինը եղան մեր գործընկեր լրագրողները։ Հիմա սպասեք նաեւ վուլգար հայրենասիրության պայթյունների իշխանությունների կողմից կառավարվող քաղաքական եւ լրատվական լանդշաֆտների տարբեր հարթություններում, թե բա՝ Ռուսաստանին հայհոյելով Հայաստանն ենք զարգացնում, ինքնիշխանությունն ամրապնդում։ Իրականում, ինչպես դասականն էր ասում՝ «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»։
Իրականում, Նիկոլ Փաշինյանն իր ապիկար քաղաքականության համար բոլորին հերթով մեղադրեց՝ նախկիններին, օլիգարխներին, սեւերին, ՀԴՄ չտպողներին, դիմակ չկրողներին, Հրայր Թովմասյանին, հայ ժողովրդին։ Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին։ Շատ արագ հանրային կարծիքը նա կդարձնի ռուսատյաց եւ դրանից հետո կբացատրի, որ ներդրումներ չեն գալիս, օլիգարխները իրենց փողերը մեզ չեն տալիս, մետրոն չի կառուցվում, վերելակները չեն փոխվում եւ ընդհանրապես՝ կորոնավիրուսից ամեն օր հարյուրավոր մարդիկ են վարակվում Ռուսաստանի պատճառով»:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...