Իշխանական տղաներն ու աղջիկները 2 տարվա մեջ այդպես էլ չհասկացան....
ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գիտեք ի՞նչումն է իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը...
Իշխանական տղաներն ու աղջիկները 2 տարվա մեջ այդպես էլ չհասկացան....
Չհասկացան, որ իշխանության յուրացումն ու սահմանադրական կարգի տապալումը ֆեյսբուքյան ստատուսով կամ հարցազրույցով չի, որ անում կամ չեն անում,
Չհասկացան, որ իրավունքն ու իրավաբանությունը սուրճի բաժակ նայել չի, երկնքում աստղերը հաշվել չի, տգիտության սպարտակիադա չի՝ թե ով ավելի այլասերված միտք կասի,
Չհասկացան, որ երբ ասում ենք՝ կարգ եք խախտում, օրենք եք խախտում, քրեական օրենսգրքով արգելված արարք եք անում պարտադիր չի, որ էդտեղ միայն քաղաքականություն տեսնեք ու էնտուզիազմով շարունակեք հիմարությունը, գոնե երբեմն կարելի է ականջալուր լինել...
Երբ ասում էի, որ դատավորների լիազորությունները չեն դադարել, «ՍԴ մասին» օրենքում փոփոխություն արեք, քմծիծաղ էիք տալիս ու նայում ձեր թույլ իրավաբանական թիմին ու տեսնելով նրանց ինքնագոհ ժպիտը՝ մտածում՝ սխալ ենք ասում։ Իսկ հիմա՝ սխալների ուղղում եք անում ու էլի ինքնագոհ դեմքով՝ կարծես չէիք կարող լսել ու օրինակ Նիկոլին հուշել, որ կեսգիշերնանց նույն սխալ միտքը իր էջին չգրի։ Մինչեւ վերջ խայտառակվելն այլեւս անհրաժեշտ է։
Հիմա էլ ՝ երբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, մեկը մյուսի հետեւից ստատուսներ եք գրում՝ թե բա 2008-ին, որ սահմանադրական կարգ էր տապալվում էդ ժամանակ ուր էիք։
Նախ՝ տղաներ եւ աղջիկներ, այդ մասով քրական գործ կա ու դուք խնայեք ձեր եռանդը։ 2 տարի է՝ ձեր ու ձեր իրավապահ համակարգի ամբողջ էներգիան ծախսում եք ու չեք կարողանում, ապացուցել, որ սահմանադրական կարգի տապալում եղել է։
Երկրորդ՝ երբ ձեր դեմ այս դրվագով քրեական գործ կհարուցվի ու ձեզ որպես մեղադրյալ կհարցաքննեն՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով սահմանադրական դատարանի լիազորությունը յուրացնելու մասով, այդ ժամանակ խնդրեք ու ձեր ցուցմունքը տվեք.... ստատուս գրելով...
Հ.Գ. Այս անգամ քվեարկությունը ոչ միայն հակաիրավական է, այլեւ հակաբարոյական՝ կորոնավիրուսով հիվանդ պատգամավորներ կան ու մյուսները պիտի մեկուսացված լինեին։ Չշաղակրատեք ու անկապ բաներ ասեք։ Ու եթե քվորումի համար բերեք՝ նշանակում է՝ դուք ոչ միայն խախտում եք ձեր իսկ սահմանած կանոնները, այլեւ իրավական ու բարոյական հիմք եք ստեղծում, որ ՈՉ ՄԵԿ չենթարկվի ձեզ։ Եթե ձեզ համար սա է օրհասական պահ, ապա դուք անմարդկային էակներ եք, ում համար հակաիրավական կապրիզը ավելին արժե քան մարդկային կյանքը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր