Ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. Ստեփան Դանիելյան
Պարզ է, որ այդ ամենը Ղարաբաղի հետ մի փաթեթի մեջ է. ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, ասվում է.
«Բա...., մի քանի օր առաջ գրել էի, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ մրցաշրջանն է սկսվում:
Թուրքերը Արաքսի վրա կամուրջ են սարքում, Ցեղասպանության հանձնաժողով են ստեղծել: Նիկոլը Արցախի ղեկավարներին ընտրված ներկայացուցիչ է կոչում, Արցախի դրոշը չեն օգտագործում Արցախի ընտրված ներկայացուցիչ հետ հանդիպումների ժամանակ, դեպի Թուրքիա ճանապարհ են սարքում, պետական ինստիտուտներն են քայքայում տնտեսության հետ միասին, հասարակությանը պառակտում են, որ X պահին մենք թշնամացած մասերի բաժանված լինենք, տնտեսական ճգնաժամն էլ մեզ ստիպի «հացն» ընտրել։ Արցախի ընտրված ներկայացուցիչին էլ առաջարկում են վերադառնալ «Պատերազմ եւ Խաղաղության» հոդվածին ....
Պարզ է, որ այդ ամենը Ղարաբաղի հետ մի փաթեթի մեջ է: Ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Նաեւ սկսվում է բացահայտվել «Հեղափոխության» ողջ սպիտակեղենը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր