Հեղափոխության ձևի ու բովանդակության մասին
Եթե հեղափոխության կամ իշխանափոխության համար պահանջվեին ընդամենը վիրտուալ տատիկ, կեղծ պապիկ, շնգոյի շուն, ղժղժան ամբոխավար, պաչվող ջահելներ ու կնանիք, ապա աշխարհի բոլոր երկրներում ամիսը մեկ պարբերականությամբ հեղափոխություններ/իշխանափոխություններ կլինեին։
Տեխնոլոգիաները կարևոր, բայց ոչ որոշիչ դեր են կատարում։ Եթե հեղափոխության/իշխանափոխության հիմք չկա, այն չի լինի։
ԽՍՀՄ փլուզմանն էլ էր նպաստում քաղաքական և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, բայց ԽՍՀՄ–ը փտում էր ներսից և փլուզվեց հենց այդ պատճառով։ Տեխնոլոգիաներն ընդամենը փաթեթավորեցին բովանդակային գործընթացները։
ԽՍՀՄ փլուզման գլխավոր պատճառներից մեկը մարքսիստական գաղափարախոսության պրակտիկ կիրառումն էր՝ մասնավոր սեփականության ինստիտուտի և մասնավոր բիզնեսի բացառումը։
Մարդկության շարժիչ ուժն ու բնական վիճակն անհավասարությունն է, այլ ոչ թե արհեստական հավասարությունը (այլ հարց է, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, թեև դա էլ բուրժուական բլեֆներից է, որն առավելագույնս մոտենում է իրականությանը, երբ ստանում ենք բարեկեցիկ միջին խավ)։ Այնպես որ, ԽՍՀՄ–ն «էն գլխից» էր դատապարտված փլուզման։
Վերադառնալով մեր «ոչխարներին» ասեմ, որ 2018–ի իշխանափոխության ձևն ու դերակատարներն անսպասելի էին, բայց անսպասելի չէր բուն փոփոխությունը։ Այլ հարց է, որ մի խումբ պատմական պատահականություններ և դուրսպրծուկներ փախցրեցին հանրության սպասումներն ու հայտնվեցին պետության ղեկին։ Դա արդեն հեղափոխության/իշխանափոխության «արտադրական ծախքերն» են, որոնք միշտ լինում են նման դեպքերում։ Բայց դա էլ կանցնի։ Հայկական թերմիդորն անխուսափելի է։ Դա պատմաքաղաքական օրինաչափություն է, որից ոչ մի երկրում տեղի ունեցած հեղափոխություն չի շեղվել։
Տեխնոլոգիան հեղափոխական աղցանն է, որը տրվում է ճաշից առաջ։ Ճաշը դեռ չի եփվել։ Առավելևս ընթրիքին չենք հասել։
Մի խոսքով, պետք է ուշադրություն դարձնել քաղաքական գործընթացների բուն էությանը՝ սուբստանցիային։ Մնացածը՝ ինչպես տեքստում։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր