Ոչ մի նմանություն չեք տեսնո՞ւմ Ջորջ Օրվելի նկարագրած ապագայի պետության հետ
ԱԺ « Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիշու՞մ եք, թե ինչպես Ջորջ Օրվելը իր «1984» գրքում նկարագրել էր "ապագայի" կատարյալ պետությունը, երբ իշխանությունը
ղեկավարում էր մարդկանց վախի, ստի և ատելության միջոցով:
...
Ոչ մի նմանություն չեք՞ տեսնում...
...
Տեսեք, իշխանությունը խոսում է թավիշի և հանդուրժողականության մասին և
միևնույն ժամանակ անց է կացնում լայնածավալ բարոյահոգեբանական,ուժային,տեղեկատվական ռեպրեսիաներ ընդդիմության և
այլախոհության դեմ։
Խոսվում է ժողովրդավարության և խոսքի ազատության մասին,
միևնույն ժամանակ՝ այլախոհության ցանկացած դրսևորում անմիջապես ճնշվում է
երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ակնհայտ սպառնալիքներով և ստով։
Խոսվում է օրենքի
գերակայությունից միևնույն ժամանակ անընդհատ խախտում է օրենքը, օրինակ՝
քրեական գործերից նյութեր հրապարակելով , պիտակներ է դնում մարդկանց վրա,վախեցնում և կրկին սպառնում:
Խոսվում է արժանապատվության մասին, սակայն ամեն օր զրկում է մարդկանց արժանապատիվ կյանք ունենալու իրավունքից։
Ես կարող եմ շարունակել երկար թվարկել այդ ցանկը, բայց ես մի բան չեմ
հասկանում, միթե՞ իսկապես իշխանությունները չեն հասկանում, որ քաղաքացիների
մի խմբի մոտ ատելություն խթանելով քաղաքացիների մեկ այլ խմբի նկատմամբ,
իրենք իրենց համար են թակարդ լարում: Այն ատելությունը, որն արդեն երկու տարի
սերմանում է իշխանությունը, հենց իրեն էլ կլափի վաղ թե ուշ:
ՀԳ
Ի դեպ, մոտ օրերս կխոսենք «հպարտ քաղաքացի» մանիպուլյատիվ հայեցակարգի
մասին (որն իրականում ընդհանրապես կապ չունի ոչ քաղաքացու,ոչ հպարտության հետ), որն իշխանությունները փորձում են ներդնել մարդկանց ուղեղներում »:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր