Մինչ իշխանությունը զբաղված է՝ ՀՀ ներսում քաղաքական «ավանտյուրիզմով», տարածաշրջանում տեղի են ունենում չափազանց լուրջ վտանգներ կրող իրադարձություններ
Մինչ իշխանությունը զբաղված է՝ Հայաստանի ներսում քաղաքական «ավանտյուրիզմով» և ընդդիմադիրներին ու այլախոսներին ինքնամոռաց ճնշելով, զուգահեռ կիրառելով լայնածավալ տեղեկատվական տեռոր անհնազանդների հանդեպ, մեր տարածաշրջանում արդեն տևական ժամանակ է, ինչ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կրում են իրենց մեջ չափազանց լուրջ վտանգներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Ադրբեջանի «կիրթ» ղեկավարության՝ հակահայկական անասնական պահվածքին չեմ անդրադառնա, քանզի համարում եմ, որ մեկնաբանել ադրբեջանցիների կամ թուրքերի հակահայկական ոռնոցները իմաստ չունի...
Իրոք.
Ինչպե՞ս մեկնաբանել, օրինակ Ալիևի հակահայկական վնգստոցները։
Նա ֆաշիստական գաղափարախոսություն կրող երկրի ղեկավար է, ու դրանց հետ խոսել կարելի է միայն բիրտ ուժի դիրքերից։
Կամ նույն Թուրքիան, որը արդեն առանց որևէ կոմպլեքսավորման, ամեն շաբաթ սպառնում է մեզ, օգտագործելով տարատեսակ քաղաքական հարթակներ։
Իմիջիայլոց, թուրքերը որոշել են մի նոր պատմամշակութային ահաբեկչություն իրականացնել։
Այս անգամ «վերականգնելով» հայկական՝ Անի քաղաքում գտնվող պատմական կոթողները։
Ղարսի քաղաքապետի տեղակալ Ահմեդ Արսլանը, հպարտ զեկուցում է իրենց մամուլին, որ իրենք նպատակ ունեն վերականգնել «թուրքական պատմության» համար կարևոր նշանակություն ունեցող՝ Անի քաղաքի կոթողները, որպեսզի ներկայացնեն ամբողջ աշխարհին ԻՐԵՆՑ պատմությունը։
Դե այն փաստի մասին, որ Անի քաղաքը հայկական հնագույն մայրաքաղաք է, և թուրքերը Անիում միայն անկոչ բարբարոս էթնոս են, դրա մասին բնականաբար ոչ մի ակնարկ չկա։
Դուք պատկերանցնում եք չէ՞, սա ինչ վտանգներ է իր մեջ կրում։
ՀԳ
Կարո՞ղ է, ի վերջո իշխանությունը հասկանալ թե իրական վտանգները որտեղ են»,- գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր