Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա. Աղասի Ենոքյան
Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից եւ ավելի է խորացնելու քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Լուր տարածվեց, որ «Իմ քայլի» մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով։ Փաստորեն, նրանց չփրկեց Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկվելը եւ դիմակ կրելը։ Դիմակ կրելուն ամենեւին դեմ չեմ, բայց այն չի կարող փրկել հիվանդանալուց, եթե զուգահեռ քանդում ես առողջապահական համակարգը։ Բնության օրենքներն են այդպիսին։
Այս պատգամավորները հպատակվել են Նիկոլ Փաշինյանի կամքին եւ կողմ են քվեարկել սահմանադրական հեղաշրջմանը, բայց անգամ դա չի փրկել նրանց վարակվելուց։ Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից եւ ավելի է խորացնելու քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը։
Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա։ Հասարակական օրենքներն են այսպիսին։
Այս օրենքները օբյեկտիվ, մեր կամքից անկախ գործող օրինաչափություններ են, եւ ոչ ոք, անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող ջարդել դրանք։ Ի դեպ, զարմանալի է, որ Արմեն Սարգսյանը, ով ի տարբերություն այս ջահելների, տարիքով մարդ է, ավելին՝ ֆիզիկոս-պրոֆեսոր, չգիտի այս օրենքների օբյեկտիվ եւ համատարած բնույթի մասին»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...