«Այն, ինչ կատարվում է սոց. ցանցերում անցնում է բարոյական բոլոր սահմանները»․ Սարգիս Գրիգորյանի նոր գրառումը
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դուստրերի հետ։ Իսկ հրապարակմանը կից գրել է․
«Երկար ժամանակ չէի ցանկակնում տեղադրել այս գրառումը:Մտածում էի, որ ինչպես ամեն բան, այնպես էլ այս ատելության մղձավանջը մի օր կնահանջի ու գրածս հրապարակելու կարիք չի լինի: Բայց ինչպես տեսնում եմ սխալվեցի...Այն ինչ կատարվում է սոց. ցանցերում՝ հատկապես FB ում անցնում է բարոյական բոլոր սահմանները:
Ուզում եմ պատմել թե ինչն էր պատճառը, որ ես դուրս եկա FB-ից:
Մի օր հեռախոսս մոռացել էի տանն ու երբ աշխատանքից վերադարձա աղջիկս հարցական նայեց ինձ ու տվեց հարցեր, որնոք հուզեցին մինչև հոգուս խորքը:
Հասկացա, որ մտել է իմ էջ ու ենթադրեցի թե ինչ է սպասվում ինձ... Հավատացեք գրեթե բոլոր հարցերից հետո իմ պատասխանը եղել է ցավալի լռությունը:
Ի՞նչ պատասխանես, ո՞նց պատասխանես... Հարցերը բազմաթիվ էին ու շոկային:
Պապ մենք հայ չե՞նք...Եթե հայ ենք ինչի են քեզ գրում որ դու դավաճան ես... Ղարաբաղցիները հայ չե՞ն...Եթե հայ են ինչի են ասում քեզ շուն Ղարաբաղցի... Մաման փիս խոսքեր չի ասում, ինչի՞ են մեծ տոտաները վատ բառեր գրում քեզ... Դու մամային չես սիրու՞մ...Եթե սիրում ես, ինչի՞ են ասում, որ դուք կեղծավորություն եք անում... Դու լիքը զիվոր ընկերներ ունես, իրանք կռվում են թուրքերի դեմ...Քեզ ինչի են թուրք ասում, ուրեմն ընկերներդ քո դեմ են կռվու՞մ... Դու ասում ես, որ մի բուռ հայ ենք մնացել ու իրար հետ մի ընտանիքի պես պիտի հաշտ ու համերաշխ ապրենք...Բա ինչի՞ են իրար նեղացնում...Ախր ընտանիքում պիտի բոլորը իրար սիրեն, հարգեն... Այս հերցերից հետո աղջկաս պինդ գրկեցի ու ասացի.
Բալես դու զգում ես չէ՞ իմ ջերմությունը, դու գիտես թե ես քեզ ինչքան եմ սիրում...Նույնն էլ մայր Հայաստանը, որպես ծնող իր բոլոր զավակներին սիրում է, ուղղակի պետքա դուրս գալ FB ից ու ապրել իրական կյանքով, ոնց որ ես և դու ու այդ ժամանակ համոզված եմ, որ նայելով իրար աչքերի մեջ մենք կբարիանաք ու կհասկանանք, որ բոլորիս ազգանվան վերջը ՅԱՆ է ու մենք քույր ու եղբայրներ ենք... Հաջողություն
FB...Ես սիրում ու գնահատում եմ կյանքը, ոչ թե պատրանքը...»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ