Երևակայական թե՞ իրական կանխատեսում. Ավետիք Իշխանյան
2021թ․ Հայաստան։ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Հովակիմյանը և Վահագն Գևորգյանը օրենքի նախագիծ են ներկայացրել «Առաջին գիշերվա իրավունքը»։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Օրինագծին Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքի եզրափակիչ մասում ամփոփել է․ «Նախագիծը հիմնականում չի հակասում իրավունքի գերակայությանը, բայց ցանկալի է, որ այն կիրառվի կամավորության սկզբունքով»։ ԱԺ արտահերթ նիստն անցավ բավականին բուռն քննարկումներով։ «Իմ Քայլի» պատգամավորները մեկը մյուսի ետևից հիմնավորեցին օրինագծի անհրաժեշտությունը ժողովրդավարական պետության կառուցման համար․
-Ժողովուրդը, որը մեզ վստահել և մանդատ է տվել, վաղուց է մեզնից պահանջում իրական բարեփոխումներ անել , այդ թվում մեր ավանդական ընտանեկան խնդիրների շուրջ։ Եվ քանի որ, մենք, մեր սիրելի Առաջնորդն ինքը ժողովուրդն է․ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», ապա համոզված ենք , որ այս օրենքը մեծապես կնպաստի Հայաստանի ապագա ժողովրդավարացմանը և ինչու ոչ, նաև ժողովրդագրական աճի բարելավմանը։ Եվ ինչպես մեր սիրելի Առաջնորդն է ասել, 2050թ․ կունենանք 5մլն բնակչություն։
Ընդդիմադիր «Հպատակ Հայաստան» միացյալ խմբակցությունն առաջարկություն արեց, որ համաձայն Վենետիկի հանձնաժողովի, «Առաջին գիշերվա իրավունքը» պետք է կամավոր լինի։
Առաջարկությունը չընդունվեց։ Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 89 կողմ ձայնով։ Ընդդիմությունը դիմեց նորացված ՍԴ։ ՍԴ-ի բոլոր 9- ը վահեգրիգորյանները, միաձայն օրենքը ճանաչեցին սահմանադրական»,- գրում է իրավապաշտպանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...