Այո՛, այս ամբողջ պրոցեսը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ դասական օրինակ է
Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այո՛, այս ամբողջ պրոցեսը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ դասական օրինակ է
Քանզի համացանցում, ոմանց ցնցումները չի դադարում կապված՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ձերբակալության միջնորդության մերժման հանգամանքի հետ, ապա հարկ եմ համարում անդրադառնալ մի թեզի, որը մի քանի ժամ փորձում են պտտացնել համացանցում՝ իշխանական ցանցային խմբակները։
Ուրեմն տեսեք, թե սրանք ինչ են ասում։
Մի կողմից անիծում են դատական համակարգը, մյուս կողմից բղավում են, թե բա տեսաք, որ սա քաղաքական բնույթ չունի, սա իրավական դաշտում է։
Ինչ ասեմ, ստիպված եմ կրկին անգամ սրանց հիասթափեցնել...
Ո՛չ, այս խայտառակությունը, որի մեջ թաթախվել է ողջ պետական ապարատը, կարելի է որակել միայն, որպես՝ ՀՀ խոշորագույն ընդիմադիր ուժի և այդ ուժի ղեկավարի հանդեպ՝ քաղաքական հետապնդման իրականացում (political persecution)։
Տեսեք...
1. Ապօրինի քրեական գործողությունները՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի հանդեպ սկսեցին անմիջապես հունիսի 5֊ից հետո։ Հիշեցնեմ, որ հենց այդ օրը մենք բարձրաձայնեցինք Հայաստանի դեմ ծառացած ծանրագույն խնդիրների մասին, անդրադարձ կատարելով նաև՝ կառավարության 100 տոկոսի փոփոխման անհրաժեշտությանը։
2. Իսկույն սկսեցին կատաղի պսեվդոիրավական գործողություններ, անմիջապես՝ Ծառուկյանի ուղղությամբ և ԲՀԿ անդամների հանդեպ ։
3. Ծառուկյանի հանդեպ հարուցված շինծու քրեական գործերի "ափալ֊թափալ" սարքած "փաստաթղթերը" հայտնվում են ՀՀ կառավարության նախարարների տրամադրության տակ, որոնք էլ իրենք հրապարակում են (հասկանու՞մ եք, որ քաղաքական պաշտոն զբաղեցրած անձինք միտումնավոր հրապարակել են նախաքննության գաղտնիք պարունակող նյութ...)
4. Իշխանական պատգամավորների, նախարարների և առհասարակ իշխանական վերնախավի կողմից իսկույն հնչում են տարատեսակ բացասական գնահատականներ` այս գործի առնչությամբ(!!!)։
5. Զուգահեռ, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի գլխավորությամբ իշխանամետ գրպանային ռեսուրսները և ֆեյքերի ահռելի բանակը միաժամանակ սկսում են կատաղի տեղեկատվական տեռոր և ապատեղեկատվության տարափ՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ ի ուղղությամբ։
6. Այս ամբողջ պրոցեսի ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ անցնում են ուղղակի ապատեղեկատվության և շանտաժի։
Հատկանշական է նաև, որ առաջին օրերին` այդ գործելաոճը անթաքույց էր, իսկ հետո, երբ իրենք հասկացան, որ իրենց բացահայտ քաղաքական ճնշումներն ու ապօրինությունները հարվածելու են հենց իրենց` արդեն ուշ էր։
7. Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ամենացայտուն ապացույցն է հանդիսանում՝ ԱԺ֊ում գլխավոր դատախազի կողմից ներկայացված հիմնազուրկ միջնորդությունները և ամբողջ իշխանական պատգամավորական խմբակցության ՔԱՂԱՔԱԿԱԿԱՆ հնազանդ քվեարկությունները։
Կարծում եմ, առայժմ այսքանը բավական է, որպեսզի մի փոքր սաստենք նրանց, ովքեր ինքնամոռաց ցնցվում են ապատեղեկատվական հիստերիայի մեջ։
Այո՛, այս ամբողջ պրոցեսը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ դասական օրինակ է...
Ռուսը կասեր՝ Прежде чем с серьезным видом нести ахинею , лучше учите матчасть ребята...
Առայժմ այսքանը...
Շարունակելի...


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...