Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում
Ավիացիայի վարչության նախկին աշխատակից Հասմիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում:
Ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մի փաստ էլ ես պատմեմ Նիկոլ Փաշինյանի անփառունակ անցյալից:
Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում:
Բայց պատմեմ սկզբից. 1999-2001 թթ. աշխատում էի ավիացիայում: Ծանր տարիներ էին, փորձում էինք քիչ-քիչ ոտքի հանել ոլորտը, բայց կար մի թերթ, որը նպատակաուղղված թիրախավորում էր, կեղտոտ ստեր գրում՝ անգամ ձեռքբերվող բարձրորակ ինքնաթիռներն էին սևացնում, թե իբր վատն են, մաշված են և այլ ստեր:
Մի քանի նման հրապարակումից հետո երբ դիմեցինք պարզաբանում և հերքում տպելու համար, ասացին, որ այդ հարցով թերթի տերն է զբաղվում՝ Նիկոլը:
Եթե կարճ, ապա այս ամենի վերջում ավիացիայի վարչությունը ամսական 300 դոլար կաշառք էր տալիս Նիկոլին, ինչը այն ժամանակվա մասշտաբով ահռելի գումար էր, և նա շանտաժով հասավ նրան, որ սկսեցինք գնել իր թերթը և բաժանել օդանավերում:
Սա է ողջ իրականությունը: Ու հիմա սիրտս պայթում է, որ այս լկտի, սուտասան սրիկան կույսի դիմակ է հագել:
Առաջին թալանչին ու կոռուպցիոները դու ես, Նիկոլ»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...