Ուղիղ մեկ տարի առաջ քայլականները սկսեցին ՍԴ իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը. Ռուբեն Մելիքյան
Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ ասես՝ չփորձեցին - ինքնահռչակումից ու դատավորների անհատական հետապնդումից մինչև օրենքով առաջարկված կաշառք ու ձախողված հանրաքվե։
Հիմա հերթական փորձն են սկսել՝ նախաձեռնելով Սահմանադրական փոփոխություն Ազգային ժողովում։ Ընդ որում, այդ «պլան Բարբարոսա»-ն արդեն հասցրել է ռեկորդային արագությամբ քննադատվել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Վստահ եմ՝ մեր պետականության ունեցած՝ իրավունքի գերակայության պաշարը բավարար կգտնվի այս փորձությունը նույնպես պատվով հաղթահարելու համար։
Այնուհանդերձ, ցանկացած փորձություն նաև շանս է՝ ինքդ քեզ ու բոլորին ապացուցելու սեփական ամրությունն ու կենսունակությունը, և անցած մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորները դա ապացուցեցին լիարժեքորեն։
ՀԳ. Մի օր այս ողջ պատմությունը դառնալու է դասագիրք և ոգեշնչելու ու գոտեպնդելու է տարբեր երկրներում ռեպրեսիվ ճնշումներին դիմադրող դատավորներին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...