Նիկոլը պետք է հեռանա, նա վտանգավոր է երկրի ու մեր առողջության համար
Նիկոլը հարց է տալիս (երևի ինքն իրեն), թե ի՞նչը այն չեն անում, որ վարակը խայտառակ տեմպերով տարածվում է։ Ես էլ եմ ուզում հարց տալ իրեն՝ իսկ ի՞նչ եք անում։ Չեմ էլ ուզում հիշել փետրվար-մարտին իրենց պահվածքն ու ելույթները, այն, որ դրանք մանկամտության ու անլրջության դրսևորումներ էին, բոլորը, բացի իրենց ֆեյքերից, հասկացել են։
Այսօր համավարակի դեմ «պայքարի» դրսևորումներից մնացել են միայն Նիկոլի անիմաստ ելույթները, հրապարակվող թվերը, չաշխատող թատրոններն ու համերգասրահները և ամենակարևորը՝ ժողովրդի վրա մուննաթն ու տուգանքները։ Ոչ ախտահանում, ոչ կանխարգելիչ միջոցառում, ոչ թեստավորում։
Բաձիթողի վիճակ, ամեն մարդ իր դարդին, թե բա «ապակենտրոն պայքար»։ Նիկոլն ու իր ապաշնորհ շրջապատը երկիրը հասցրեցին կոլապսի եզրին, արդեն ունենք 400-ից ավել մահեր։
Նիկոլը պետք է հեռանա, նա վտանգավոր է երկրի ու մեր առողջության համար։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...