Փորձ է արվում Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին տալ աշխարհաքաղաքական գունավորում
Փորձ է արվում Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին տալ աշխարհաքաղաքական գունավորում՝ ամենուրեք հայտարարելով, թե ընդդիմությունը գործում է Ռուսաստանի հովանու ներքո և վերջինիս մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Հավատացնում եմ ձեզ, որ եթե Ռուսաստանը մասնակցեր և միջամտեր Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ապա, վստահ եղեք, Փաշինյանն արդեն կլիներ Կանադայում։
Ռուսաստանի մասնակցության և միջամտության մասին թմբկահարողներին ցանկանում եմ հիշեցնել իրենց իսկ պաշտպանության համար Հայաստանի ներքաղաքական գործընթացների առնչությամբ ԱՄՆ, ԵՄ, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, Եվրոպական Հանձնաժողովի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Human Rights Watch, Amnesty International, Freedom House-ի և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իշխանություններին մեղադրող և դատապարտող հայտարարությունների մասին։
Հարկ եմ համարում փաստել, որ վերջին իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ոչ մի պաշտոնական մարմին կամ պաշտոնատար անձ Հայաստանի այսօրվա իշխանություններին չի քննադատել կամ մեղադրել՝ չնայած որ այս իշխանությունները ամեն օր տալիս են 5 առիթ այդպիսի քննադատության և մեղադրանքների համար։
Հիմա հարց. վերջին երկու տարիներին որևէ անգամ լսել ե՞ք ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վերաբերյալ մեր թավշյա իշխանություններն ուղղված որևէ քննադատական հայտարարություն վերը թվարկված մեր գործընկերների կողմից»,- գրել է Ղազինյանը։
Հարկ եմ համարում փաստել, որ վերջին իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ոչ մի պաշտոնական մարմին կամ պաշտոնատար անձ Հայաստանի այսօրվա իշխանություններին չի քննադատել կամ մեղադրել…


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...