Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է անձնական վրեժխնդրության «մահակի»
Նիկոլ Փաշինյանի կողմից մեր երկրի ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ ԱԱԾ-ի վարկաբեկման գործընթացը շարունակվում է...Այդ գործընթացը սկսվել է վերջինիս վարչապետ ընտրվելուց հետո...Նիկոլը չի վարանում տարատեսակ հրամաններով հասարակության մոտ անլուրջ տպավորություն ստեղծել ԱԱԾ-ի մասին... Օրինակ՝ սատանաների հայտնաբերում, պապիկ-տատիկների կողմից հունիսի 1-ին երևանյան բակերից մեկում կազմակերպված միջոցառման բացահայտում, ԱԳԼՃԿ-ներում ՀԴՄ կտրոնների չտրամադրման փաստերի արձանագրում և այլն...
Երկու օր էլ նույն ԱԱԾ-ն զբաղված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին բոևիկ ֆիլմերի նկարահանմամբ և ցուցադրությամբ...Սա զավեշտ է...Սա անընդունելի վերաբերմունք է ԱԱԾ-ի նման կառույցի նկատմամբ, երբ վերջինս Ծառուկյանից և ՀԴՄ կտրոններից ավելի կարևոր գործեր ունի՝ հաշվի առնելով թե՛ մեր "հրադադարային" կարգավիճակը, թե՛ մեր հարևանությունը...
Ի դեպ, մինչ ԱԱԾ-ն հակածառուկյանական ֆիլմեր է նկարում, ազերի "Ռեյնջեր" հաքերային խումբը հպարտանում է, որ կարողացել է հայթայթել և հրապարակել կորոնավիրուսով վարակված ու կոնտակտավոր շուրջ 3 հազար 500 հայաստանցիների անձնական տվյալները...
Պետական մտածելակերպից զուրկ Նիկոլի համար դա կարևոր չէ, կարևորն ամեն գնով իր իշխանության պահպանումն է...Մինչ նա ԱԱԾ-ի միջոցով շանտաժում է Ծառուկյանին, Բաքվի ձեռքում են հայտնվում մեր հազարավոր հայրենակիցների անձնական տվյալները, որոնց մասին մենք էլ չգիտենք...
Հ.Գ. Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է անձնական վրեժխնդրության "մահակի", որի միջոցով բացահայտ ահաբեկում է իր քաղաքական հակառակորդներին՝ ստացած տեղեկություններն օգտագործելով անձնական շահերի համար և արժեզրկում է այդ կառույցի աշխատանքը հասարակության աչքերում...


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...