Մարությանը 2019–ին ձեռք է բերել 3 անշարժ գույք` բոլորը Չեխիայի Հանրապետությունում
Հայկ Մարությանի նոր ձեռքբերումները: Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Կարծեցիք քաղաքային տնտեսության ձեռքբերումնե՞րը նկատի ունեմ: Իհարկե` ոչ: Վերջինիս համար, կարծես թե, դրա ժամանակը չի:
2019 թվականին Մարությանների ընտանիքը ձեռք է բերել թվով 3 անշարժ գույք` բոլորը Չեխիայի Հանրապետությունում:
Հայրենասիրական տենդով տառապող Մարությանը, իր քաղաքական թիմի հետ միասին, հադես է գալիս զանազան պաթոսային ելույթներով և սփյուռքի հայրենակիցներին մշտապես կոչ անում վերադառնալ և ապրել այլևս Նոր Հայաստանում, ներդրումներ անել ու զարկ տալ երկրի զարգացմանը: Բայց, արի ու տես, այս մարդն իր ապագան ամենևին չի կապում Հայաստանի ու Երևանի հետ:
Հիշեցնեմ, որ պաշտոնը ստանձնելու պահին Հայկ Մարությանը հայտարարագրել է թվով 21 անշարժ գույք, որից միայն 4-ն են Հայաստանում` Երևանում: Մնացած 17-ը ևս գտնվում են Չեխիայի Հանրապետությունում: Դրան գումարվեցին իր պաշտոնավարման ընթացքում նոր ձեռքբերված ևս երեքը արտասահմանյան անշարժ գույքի թիվը հասցնելով 20ի:
Դե, իհարկե, հասկանալի է դառնում, որ կառավարումը տապալելու արդյունքում, հավանաբար, բնակություն կհաստատեն այն երկրում որի հետ կապում են իրենց ապագան` Չեխիայի հանրապետըթյունում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...