Վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են. վարչապետ
Վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում:
«Կարծում եմ` մենք պետք է ոչ միայն համաճարակի հարցը լուծենք կարգապահությամբ, այլև պետք է լուծենք հետևյալ հարցը, որ այն պետական կարգ և կարգապահությունը, որը հիմա, այդ թվում` բազմաթիվ քաղաքացիների ջանքերով ստեղծվում է Հայաստանում, դա պետք է լինի մեր ազատ կամքի արտահայտումը», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրան զուգահեռ նաև որոշակի վարչական միջոցներ են գործադրելու: «Քանի որ փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր, ցավոք սրտի, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, և այսպիսի մի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչ այս պահը կիրառվել են, դրանք չեղարկվելու են, ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, այսպիսի հույսերն իզուր են», - հայտարարեց կառավարության ղեկավարը:
Վարչապետը հավելեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ՝ նշելով. «Իրենք անձամբ գործողություն չեն անի, բայց մոտակա գտնվող կարգախմբերին կհրավիրեն, որպեսզի այդ կարգախմբերը կանոնները չկատարող քաղաքացիների նկատմամբ կիրառեն վարչական պատասխանատվության մեթոդներ»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...