Արտակ Զաքարյանի խորհուրդները՝ Արարատ Միրզոյանին
Արտակ Զաքարյանի խորհուրդները՝ Արարատ Միրզոյանին
ՊՆ նախկին փոխնախարար, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնել երեք առաջարկ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին:
«Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար տեսակոնֆերանսը՝ խորհդարանների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀԱՊԿ անդամ պետություններում ստեղծված իրավիճակի քննարկումն ու համագործակցության հարցերն են լինելու։
Նախ բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը, որը կվերաբերի ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով, մինչ COVID 19 համավարակի հետևանքների լիարժեք վերացումը, ցանկացած տիպի սահմանային ոտնձգություն կամ բնակավայրերի գնդակոծություն, ՀԱՊԿ ԽՎ-ի (կամ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի) կողմից գնահատվելու է որպես ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ իրագործվող ագրեսիա։ Սա արտակարգ իրավիճակների պարագայում՝ առաջին հերթին հումանիտար նշանակության հարց է։ Դուխով բարձրացրեք, որովհետև մերժումը կամ անտեսումը ուղակի չի հասկացվի, և չի բխում կազմակերպության շահերից։
Երկրորդը՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անունից ընդունեք համատեղ հայտարարություն՝ ուղղված անդամ պետությունների կառավարություններին։ Դիտարկելով կորոնավիրուսային համավարակը որպես երկրների ազգային անվտանգությանը հանդիսացող սպառնալիք, անդամ երկրների հավաքական անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով, համավարակի առաջին ալիքի փորձն ու առկա սպառնալիքները հաշվի առնելով ՝ անհրաժեշտ է շատ արագ մշակել համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելու ՀԱՊԿ անդամ երկրների կառավարությունների համատեղ գործողությունների ծրագիր։ ՀԱՊԿ-ը պատասխանատու է իր տարածքում անվտանգային բոլոր տիպի խնդիրներին արագ արձագանքելու, այդ թվում՝ բնակչության կենսաբանական անվտանգության ապահովման հարցերում։
Երրորդ առաջարկը կապ չունի ՀԱՊԿ ԽՎ հետ։ Այս կառավարությունը ձախողված է, իրենք էլ են մեղք, երկիրն էլ։ Ազատեք նրանց այդ ծանր ու դժվարին պարտականություններից»։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են