Ազգ. Պետություն. Պետականությունն ու այսօրվա քայլած իշխանությունների ապիկար և տգետ քաղաքականությունը...բոլոր ուղղություներով
Ինչպես անհատները, այնպես էլ ազգերը ընտրում են իրենց ապագան, որը լիովին տեսանելի և կռահելի է հասարակության ներկա ապրելակերպով և վարք ու բարքով:Շատերը վաղուց ընտրել են հայրենիքը, որը նշանակում է ընտանիք և բարոյականություն։ Նրանց բոլոր գործողությունները միտված են միակ նպատակին՝ հայրենիք՝ պետություն ձեռք բերելուն: Նրանք չեն մտածում մեծ տուն ունենալու, հարստություն դիզելու, իր ծանոթների շրջանում դրանով հպարտանալու և նման դատարկ բաներով: Այսօր այդպիսի ժողովրդների միակ երազանքը իր սեփական պետությունն ունենալն է, որին նրանք լծվել են ազգովի՝ բոլորով, և պայքարում են անձնվիրաբար ու բարոյապես․․․: Մենք հայերս ընտրել ենք կրթությունը, քաղաքակրթությունը, հարստությունը, որոնց, այդպես հավատացնում են այդ երկրներ տեղափոխված, արտագաղթած հայերը, կարելի է հասնել կամ ձեռք բերել ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում, այնպես էլ մասնավորապես Ռուսաստանում:
Իրադարձությունները արագ են զարգանում։
«Կիրթ և կոնստրուկտիվ» Ադրբեջանը վերազինում է բանակը, միլիոներ ծախսում զորավարժությունների համար, Եվրոպան ամեն ինչ անում է Հայաստանում ամրապնդելու հակառուսական տրամադրությունները, ոչ մի երաշխիք չտալով, որ անհրաժեշտության դեպքում ուժով կպաշտպանի մեր երկիրը, թուրքիայի հետ հարաբերությունները վատթարանում են, որը այս երկրին դրդում է վերագնահատել Ռուսների հետ հարաբերությունները: Ճիշտ նման իրավիճակ ստեղծվել էր ավելին քան հարյուր տարի առաջ, և այն ժամանակվա քաղաքական գործիչները կարծես անտեղյակ էին իրենց շուրջը հյուսվող դավերին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր իշխանությունները զբաղված են հարստություն դիզելով, գրողները՝ գրելով, դերասանները՝ դերասանություն անելով, ընդդիմադիրները՝ հրաժարական պահանջելով, մարզպետները հարկ հավաքելով, իսկ հասարակության մեծագույն մասը ՖԲ-ում ազգափրկիչ ստատուսներ գրելով և այլն․․․ ՄԻ խոսքով, բոլորը զբաղված են ամեն ինչով, բացի հայրենիքից։ Հայրենիքն էլ իր հերթին չի զբաղվել և չի էլ զբաղվում քաղաքացիների հոգսերով․․․ Հարյուր տարի առաջ նման իրավիճակում միանգամայն կանխատեսելի էր պետության կորուստը․․․
Քաղաքականությունն իսկապես ամբոխի մասնագիտությունը չէ, և երբ չես տիրապետում համակողմանի տեղեկությունների, բոլորովին պարտադիր չէ կարծիք հայտնել՝ կրկին անգամ մոլորեցնելով հասարակությանը․․․Քաղաքականությունը գործողություն է և ոչ թե այդ գործողությունները քողարկող հայտարարություններ։ Գործողություն, որին հիանալի տիրապետում են շատ երկրների կառավարությունները, և որից իսպառ զերծ է մեր այսօրվա քայլաց իշխանությունը։
Մի շարք երկրների քաղաքականության թիրախն իրականում Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որոնց սիրողական ու մակերեսային նաև տրված խոստումների և դրանց չկատարման քաղաքականությունն ափերից հանել է այդ երկրների իշխանություններին, ասպասենք նոր զարգացումների… Այս մեղադրանքն այնքան լուրջ է, որ եթե Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունները քիչ թե շատ թասիբ ունենային, կամ գոնե չնչին հարգանք սեփական ազգի,ժողովրդի,հայրենիքի նկատմամբ, կրքերն ավելի չբորբոքելու նրանք պարզապես կհեռանային՝ մինչ այդ հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց քանի որ նրանք ամենևին չեն գիտակցում, թե երկիրն ինչ պատերազմի և փակուղու առաջ են կանգնեցրել, և վտանգի մասին ցանկացած նախազգուշացում միայն ավելի է խորացնում նրանց «գոռոզ» քամահրանքը հասարակության և ընդիմախոսների նկատմամբ, նման գործելակերպը թվում է առասպել․․․
Կառավարության անձեռնհասության և անգործունեության պայմաններում ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հասարակության հրատապ խնդիրն է իշխանություններին ստիպել վերանաել իրենց մոտեցումները, բայց սա էլ է առասպելի ժանրից, քանզի ժողովուրդը, որքան էլ ցավալի է մատնանշել, սակայն դա Փաստ է, վաղուց ընտրել է իշխանություններից վրեժխնդիր լինելու միջոցը․ եթե իշխանությունները չեն հեռանում, ժողովուրդը արտագաղթում է․․․
Հ.Գ. Հասարակությունը չի պատկերացնում, թե ինչ իրավիճակում է հայտնվել մեր Ազգը,Պետությունը և Պետականությունը… ուշքի եկեք ձերքայլականներ...


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...