ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության հերթական ամոթալի տապալումը․ ԵԽ պատվիրակները հակահայկական հայտարարություն են ընդունել
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարությունն են ընդունել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:
Կարեն Բեքարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության և խորհրդարանական դիվանագիտության հերթական և ամոթալի տապալումն արձանագրվեց երեկ՝ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությամբ (կցվող նյութում՝ հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունն է, իսկ փաստաթղթի բնօրինակի հղումը՝ «մեկնաբանությունններ» դաշտում):
Հայտարարության վերջին պարբերությունն այս տեսքն ունի.
«… Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:
Շատ ծանր տպավորություն է փաստաթղթից, և առաջացող հարցերի տարափ, որոնց հիմնական մասը չգիտես էլ ու՞մ հասցեագրել:
Մեծ ցավով, հերթական անգամ ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ. Հայաստանն այսօր չունի արտաքին քաղաքականության պատասխանատուներ:
Նշենք նաև, որ երկրում համապատասխան պաշտոնյաների չգոյությունը, որևէ կերպ չի կարող պատասխանատվությունից ազատել նշված հայտարարությունը ստորագրած Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին: Նման պահվածքով նրանք իրենց մեծագույն նպաստն են բերում Ադրբեջանի լկտիացմանն ու ստեղծում ամենաթողության զգացողություն Ալիևի մոտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...
Իսկ իրական մոտիվացիան այս խայտառակ հայտարարությունը ստորագրողների՝ իհարկե գաղտնի չի մնա: Ժամանակի հարց է...»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...