Տղաներին եւ աղջիկներին թվացել է, որ ժողովուրդը իր գլխին սրանց հավերժ շեֆ է կարգել. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե ես հրապարակային իմ նախաձեռնությամբ որեւէ մեկի կամ խմբի հասցեին փողոցային խուլիգանին բնորոշ բառապաշար օգտագործեմ, ապա իմացեք, որ դա ցույց կտա բացառապես իմ մակարդակը։ Իմ դաստիարակությունը։ Արժեհամակարգը։ Շրջապատը։ Ընկերներիս մակարդակը։ Դրանից վիրավորանքի սուբյեկտը առանձնապես չի տուժի, եթե չշահի։
Հիստերիկ անկանոն շարժումները գիտե՞ք ինչի հետեւանք են։ Տղաներին եւ աղջիկներին թվացել է, որ ժողովուրդը իր գլխին սրանց հավերժ կամ էդպես մի 5-10 տարի շեֆ է կարգել ու հիմա՝ իրենք ինչ ուզեն կանեն։
Ով իրենց քննադատում է՝ մանիակալ դեպրեսիվ փսիխոզի՝ պասիվ հետապնդվողի կերպարի մեջ աջ ու ձախ բղավում են։ Ասում ես՝ մարդիկ փող չունեն, ասում են՝ աաայ նախկիները թալանածի համար են անհանգիստ, ասում ես՝ ձեր անգրագիտության պատճառով ավիացիան ընկավ սեւ ցուցակ, ասում են՝ աաայ նախկինները թալանածի համար են անհանգիստ, ասում ես՝ արտակարգ դրությունը ձեւական է՝ ասում են՝ աաայ նախկինները անհանգիստ են , ասում ես՝ անլուրջ էիք վերաբերվում կորոնավիրուսին ասում են՝ նախկիններն անհանգիստ են, ասում ես՝ հանրաքվեն հակասահմանադրական է՝ ասում են աաայ նախկիները թալանի համար անհանգիստ են, ասում ես՝ հայհոյանքից մի բողոքեք դա ձեր «շնորհքն» է՝ ասում են՝ աաայ նախկինները անհանգիստ են։
Նախ՝ նախկիններից որոշների չափ խելք, հայրենասիրություն ու նվիրում ունեցեք։ Ու Բոլորին անվանարկել չեք կարող, չի ստացվի։ Երկրորդ՝ ձեր թալանով ու ձեր կողքը ծվարած նախկինների «դարդով» զբաղվեք։
Անհարգե՜լի անգրագետներ քննադատելը նորմալ է։ Աննորմալ է սվիններով դա ընդունելը։ Իշխանության ձգտելը նորմալ է։ Միշտ։ Բոլորի կողմից։ Աննորմալ է քրեական գործերով սպառնալը։ Ձեր առջեւ ոչ ոք երդում չի տվել, որ ձեր «առինքնող վսեմության» ու «պարգեւավճարային» թագ ու պսակի դեմ չի ոտնձգի։
Վերագտեք ձեր հոգեկան անդորրը»։


















































Մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող տեսանյութը, ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանը ու ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը
Արմեն Սարգսյանն անում է նույնը, ինչ Փաշինյանը, ուղղակի ավելի գեղեցիկ ու գրագետ․ Արփինե Հովհաննիսյան. (տեսանյութ)
Փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է
Գիտե՞ք ովքեր կային կապիտուլյանտին արժանապատիվ ընդունելություն ցուցաբերած սյունեցիների շարքերում
«Արդարությունը և իրավունքը հաղթեցին»․ Արփինե Հովհաննիսյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...