Հայաստանում «թեստավորում-դրական պատասխան» հարաբերակցությունը մեկ շաբաթվա ընթացքում 38.5%-ից սահուն իջավ 24.4%-ի
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորոնավիրուսը մոլեգնում է․ Հայաստանում այն տարածվում է աննախադեպ արագությամբ: Քաղաքագետի գրառումը՝ ստորև․
««Հիվանդացում-առողջացում» պրոցեսն անկանխատեսելի ընթացք է ստանում։ Խոսքը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անհասկանալի վարակմանը, վարակակիր լինելու ընթացքում նրա վարքին, ու նաև՝ հակառակ բոլոր բժշկական նկարագրությունների՝ հրաշափառ առողջացմանը, խոսքը վերաբերում է ամենօրյա վիճակագրությանը։
Անհասկանալի պատճառներով Հայաստանում «թեստավորում-դրական պատասխան» հարաբերակցությունը մեկ շաբաթվա ընթացքում 38.5%-ից սահուն իջավ 24.4%-ի տոկոսի։ Այսպիսի անկումն, իհարկե, ուրախալի է, սակայն անհասկանալի։ Այս դեպքում, ելնելով իրականացված թեստերի քանակից, խոսքը չի կարող գնալ վիճակագրական թույլատրելի սխալի մասին, այլ կամ մեթոդաբանության փոփոխություն է, կամ պարզապես տվյալների մանիպուլյացիա։
Եթե մեթոդաբանություն է փոխվել, ապա անհրաժեշտություն կա այն ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին, քանի որ խոսքը նրանց առողջության մասին է: Ու նաև՝ մեթոդաբանության փոփոխության դեպքում որևէ կերպ այս թվերի նվազումը չի կարելի համարել համաճարակի դեմ պայքարի հաջողության արդյունք։ Ավելին, պաշտոնապես պարզվեց, որ առողջապահության նախարարությունը վիճակագրություն չի վարում այն մասին, թե քանի թեստ է արվել պետպատվերի շրջանակում, և քանիսը՝ քաղաքացիների մասնավոր միջոցներով, ինչը կասկած է հարուցում, թե պետությունն, ընդհանրապես, տիրապետում է իրական թվերին։
Որևէ լուրջ առողջապահական կամ կազմակերպական միջոցառում չի կատարվել, որը հնարավորություն կտար աճի տեմպերը շուրջ 37%-ով կրճատելու մեկ շաբաթվա ընթացքում։ Ցանցառություն կլիներ մտածելը, թե ամենուր դիմակներ պարտադրելը կամ այդ առիթով դիմակ-անդիմակ քաղաքացիներին ասֆալտին փռելը կարող է բերել այսպիսի հրաշալի արդյունքների։
Թերևս, այս վիճակագրությունը հարմարեցվում է նրան, որ դեռ ծանր համաճարակային վիճակում երկարացվի արտակարգ դրությունը, ինչից հետո պետությունն աստիճանաբար կհայտարարի, որ արդեն վիճակը լավ է, էլ չեն հիվանդանում։ Անցած օրերին հրապարակված կոռուպցիոն բացահայտումները համաճարակի դեմ պայքարում կարող են հանգեցնել ատկատի այս մեխանիզմների չգործելուն, ուրեմն`այս իշխանությունները կկորցնեն կորոնավիրուսով զբաղվելու իրենց հետաքրքրությունը, նրանց տրամաբանությամբ՝ եթե մեջը փող չկա, էլ ինչի՞ զբաղվեն խնդրով։ Կհայտարարվի արատակարգ դրության երկարացում, որից հետո իշխանությունները ձեռքները կլվան այս խնդրից ու կասեն՝ ինչ ուզում եք, արեք, մենք մերն արեցինք ու թվերը դզեցինք»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...