Դռնփակ դատական նիստում կայացված դատավճիռն ամբողջությամբ հրապարակելը ոչ միայն անօրինական է, այլև անբարոյականություն
Համացանցում տարածվել է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց վերաբերյալ 1979թ. ՀՍՍՀ Գերագույն դատարանի կոլեգիայի կողմից կայացված դատավճիռը, որը հրապարակվել է նույն թվականի հոկտեմբերի 1-ին հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատավոր Ա. Սարգսյանի նախագահությամբ:
Ըստ դատավճռի՝ Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և պատիժը կրել ուղղիչ աշխատանքային գաղութում:
Համացանցում հայտնված լուսապատկերներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Ըստ նրա՝ «դռնփակ դատական նիստում կայացված դատավճիռն ամբողջությամբ հրապարակելը ոչ միայն անօրինական է, այլ նաև անբարոյականություն»:
«Երբեք չեմ հանդիսացել Ծառուկյանի կողմնակիցը, անձամբ չեմ ճանաչում: Բայց որպես իրավաբան չեմ կարող չասել հետևյալը՝
Դռնփակ դատական նիստում կայացված դատավճիռն ամբողջությամբ հրապարակելը ոչ միայն անօրինական է, այլ նաև անբարոյականություն: 21 տարվա մասնագիտական փորձս ինձ թույլ է տալիս ըստ դատավճռի էության ասել, որ բռնաբարություն կամ սեռական այլ հանցագործություն այդտեղ չկա:
Կողոպուտի մասով պետք է եզրակացնել, որ 22-24 տարեկան տղերքը պարզապես վերջում անցել են որոշակի սահմաններ. պետք է նորմալ ճանապարհեին այդ կանանց, բայց կյանքի փորձի պակասի հետևանքով ընկել են պրոբլեմի մեջ: Չլիներ այդ ոսկեղենը, չէր լինի այդ գործը:
Եվ վերջում՝ Գագիկ Ծառուկյանի հետ առճակատման ամենածանր պահին էլ, ես վստահ եմ, Սերժ Սարգսյանի մտքով անգամ չէր անցնի նման ստոր քայլի դիմելը:
Անբարոյականության մեջ խրված, ուրիշի ընտանիքը և զավակներին չհարգող իշխանության օրերը շատ կարճ են»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...