Նիկոլի խոսքն ու ժողովրդի ակնկալիքներն այլևս չեն համապատասխանում իրար
Նիկո՛լ, արի քարը փեշիցդ թափի ու գնա...
Վերջին օրերին բոլորս ականատես ենք լինում աննկարագրելի թվով վարակման դեպքերի, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով ավելանում են, սակայն իշխանության վարքագծում ոչ մի էական փոփոխություն ու հստակություն այդպես էլ տեղի չի ունենում, ավելին՝ շարունակվում է նույն արհամարհական ու մուննաթ ինտոնացիայով ստեղծված իրավիճակի համար մեղավորներ փնտրել։ Այսօր ունենք ստեղծված մի իրավիճակ, երբ Նիկոլի խոսքն ու ժողովրդի ակնկալիքներն այլևս չեն համապատասխանում իրար։ Քաղաքացիներն այլևս հոգնել են հեղափոխական ճառերից, պատմական էքսկուրսներից, վարչապետի ֆեյսբուքյան արկածներից ու «հեքիաթային Հայաստանի» մասին երազանքների ճամարտակություններից։
Նիկոլի կողմից ձախողված կորոնավիրուսի ճգնաժամային կառավարման այս գործընթացը հանգեցնում է մի պարզ տրամաբանության՝ Նիկոլը ժամ առաջ պետք է ներկայացնի հրաժարականի դիմում, հակառակ դեպքում նման ձախողումը հանգելու է վերջնական կոլապսի։ Ներկա փուլում անհրաժեշտ է առաջնորդվել ազգային ու, ամենակարևորը, պետական շահով, ինչը, Նիկոլը և այսօրվա քայլած իշխանությունները չունեն։ Հիմա կարևորը ոչ թե սեփական աթոռի ամրությունն է, այլ պետության ու ժողովրդի անվտանգությունը՝ և՛ ներքին, և՛ արտաքին։
Հ.Գ.Նիկոլը Իր հերթական «լայվ»-երից մեկի ժամանակ ընդունեց, որ վիճակն աղետալի է դառնում, և հնարավոր է՝ է՛լ ավելի վատանա ընդհանուր դրությունը։ Եթե այդպես է, կամ ինքն էլ վիճակը պետք է վերջապես շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա արդեն անեն ուրիշները, այլապես ամեն անցնող օր փաստացի մեզնից նոր մարդկային կյանքեր է խլում։
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...