Քո իրական կամ ենթադրյալ ղեկավարին հիշեցրու, որ սպառվեց իրեն տրված հնարավորությունը. Գևորգ Պետրոսյանն՝ Ալեն Սիմոնյանին
Նա ինչպիսի ուսանող էր, այդպիսին էլ ԱԺ փոխնախագահ է, գուցե և ավելի վատը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ԲՀԿ առաջնորդի վերաբերյալ նախօրեին արած հայտարարություններին:
Նրա գրառումն ամբողջությամբ ստորև.
«Ալեն, բա կարելի ա՞...
Անկեղծ, ցավում եմ նրա համար: Նա ինչպիսի ուսանող էր, այդպիսին էլ ԱԺ փոխնախագահ է (գուցե և ավելի վատը)...
Ով ով, բայց դու Ծառուկյանի մասին խոսելիս շատ զգուշավոր պետք է լինես (հավանաբար, հասկացար, թե ինչու)...
Ի՞նչ քաղաքական դիվիդենտի մասին ես խոսում, էտ ի՞նչ ես ակնարկում, որ ասում ես «շուտով ամեն ինչ իրա տեղը կընկնի»...
Որ ամեն ինչ իր տեղն ընկավ, դու պատկերացնում ե՞ս, թե դու ուր ես հայտնվելու...
Չէ, բայց դու ոնց որ ճիշտ ես ասում...
Հեսա ամեն ինչ իր տեղն ա ընկնելու...
Հա, բայց էս անգամ քեզ այլևս չեն սատարելու, քանի որ դու մարդու արածը գնահատող տղա չես...
Հա, մի բան էլ, քո իրական կամ ենթադրյալ ղեկավարին հիշեցրու (եթե, իհարկե դու դրա հնարավորությունն ունես), որ սպառվեց իրեն տրված հնարավորությունը։ Նա այդպես էլ չհրապարակեց իր բժշկական զննության փաստաթուղթը...
Աչքիս՝ ոչ էլ հիվանդ է...»
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե «մենք շատ շուտով կտեսնենք, թե ինչ կլինի քաղաքական դաշտում, ինչ կլինի համացանցում մնացած լուրերի ու ասեկոսեների հետ կապված»:
«Կարծում եմ՝ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու: Մնացածը շատ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել էր ԱԺ փոխխոսնակը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...