Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը․ Վահան Իշխանյան
Տեր–Պետրոսյանի կոչերը և բադերի առակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Նա նշել է․
«Լևոն Տեր–Պետրոսյանը մեկ երկու ամիս առաջ, երբ կորոնավիրուսից 7 հոգի էր մահացել և վարակվածների թիվը 880–ի մոտ էր, ասեց թե սա պատերազմ է, պատերազմը վարում է իշխանությունը, և որ պետք է դադարեցնել իշխանությանը քննադատելը ու կատարել նրա հրահանգները, մեկ էլ հիմա, երբ կորոնավիրուսով հիվանդացած 183 հոգի է մահացել(ընդհանուր կորոնավիրուսով վարկաված 252 հոգի է մահացել) և հայտաբերվել է 11817 վարակակիր, 1 միլիոն բնակչության հաշվարկով Հայաստանը 5֊րդ տեղում է, նա կրկին ասում է, թե կորոնավիրուսը պատերազմ է հայտրարաել Հայաստանին, որ պատերազմը վարելու բեռը ընկած է իշխանության ուսերին, և «Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։
Նրա այս կրկնվող կոչերը հիշեցրեց անեկդոտը՝ վարիանտ շատ կա, բայց բադ մնացել ա՞։ Հին անեկդոտ է, գուցե շատերը չգիտեն.
գյուղացու բադերը սկսում են սատկել, դիմում է մի հեքիմի, թե բադերս սատում են մի ճար արար, հեքիմեը ասում է սոդան ջրի մեջ խառնի, տուր խմեն, անում է, տալիս է, էլի են սատկում, էլի դիմում է հեքիմին, սա ասում է յոդը խառնի ջրին, տուր խմեն, անում է, բայց էլի են սատկում, գյուղացին էլի հեքիմին է դիմում՝ ընկեր հեքիմ բադերս սատկում են ուրիշ վարիանտ չկա՞ փրկեմ բադերին, հեքիմը ասում է վարիանտ շատ կա, բայց հլըլ բադ մնացե՞լ ա»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...