Այն, ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր ներքին խնդիրն է
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրել է․
«Դիմում եմ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ և ԵՄ անդամ պետությունների, Չինաստանի, ինչպես նաև Հայաստանի բարեկամ բոլոր պետությունների մեր գործընկերներին։
Վերջին 2 տարիներին ձեր բարեկամ և մեր Հայրենիք Հայաստանում տեղի են ունենում ձեր համար անհասկանալի գործընթացներ և խիստ տարօրինակ իրադարձություններ։
Լինելով Հայաստանին և Հայ ժողովրդին բարեկամ ձեզ մոտ ձևավորվել է որոշակի տարակուսանք և անհանգստություն Հայաստանի միջազգային վարկանիշի, վստահելիության, կանխատեսելիության և լրջության վերաբերյալ, ինչը լիովին հասկանալի է Հայաստանում վերջին 2 տարիներին տեղի ունեցող իրադարձություննների ֆոնին։
Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ տեղի ունեցողը խիստ ժամանակավոր երևույթ է, որի միջով անցել են շատ ժողովուրդներ՝ ուժեղ պետականություն և քաղաքական ազգ ձևավորելու ճանապարհին։
Հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է քաղաքակրթածին ազգ, որին վիճակված է եղել հաղթահարել առաջին հայացքից անհաղթահարելի դժվարություններ, վերապրել ահարկու աղետներ, պատերազմներ և ցեղասպանություններ։
Հորդորում եմ ձեզ շարունակել Հայաստանին և Հայ ժողովրդին վերաբերվել որպես վստահելի և սոլիդ գործընկերոջ, ում վրա դժվար պահին կարելի է հույս դնել, հենվել՝ վստահ լինելով աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների հետևողական և անկասելի պահպանման ու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ կատարման մեջ։
Այն ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր ներքին խնդիրն է և ՄԵՆՔ կլուծենք այդ խնդիրները ինքնուրույն, իսկ հարկ եղած դեպքում կդիմենք օգնության և օժանդակության խնդրանքով։
Ընդունեք այս ամենը որպես օրինաչափությունից բնական շեղում և վստահ եղեք, որ ներքաղաքական օրգանիկան շատ շուտ կվերականգնվի, իսկ Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ վերահաստատելու իր դերը, նշանակությունն ու կարևորությունը տարածաշրջանային և միջազգային քաղաքակրթությունների ձևավորման և էվոլյուցիայի մեջ։
Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել և չուրախանալ Հայաստանում տեղի ունեցողի առիթով, քանզի Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն կհանդիպի նույն համազգային դիմադրության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...