Սերժը ճիշտ էր...
Ասօրվա Նիկոլի լայվից մի կարևոր մեխ ֆիքսեցի, ու դա բավականին հատկանշական էր․ նա փաստացի նշեց, որ այսօր երկրում ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ինքը չի գնա։ Նիկոլը պարզ տեքստով հայտարարեց, որ մարդկանց վրա սպեցնազ ու դուբինկա հանելն իրենը չի։
«Ես որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ տենց բան: Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել: Երբ մենք իրար հետ խոսել ենք, պայմանավորվել ենք և արել ենք: Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի»: Նիկոլը խոսում էր ջղաձիգ, ակնհայտ նյարդային ու նկատվում էր ինքնատիրապետման սանդղակը հասել էր պատմական մինիմումի։
Ակամայից հիշեցի 2018 թվականի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժականի տեքստը, որտեղ նա մեղմ ու հանգիստ տոնով բառացի նշեց հետևյալը․ «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ: Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը»։
Համաձայնեք, որ վերջին տարբերակը դասական քաղաքական կուլտուրայի դասագրքային մոտեցում է, ոչ թե սուտի ու կեղծիքի լայվ:
Սերժ Սարգսյանը ճիշտ էր, Նիկոլը միշտ կեղծ ու սխալ:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...