Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ ՔԱԿ-ի՝ ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության սև ցուցակում ընդգրկվելուն։
Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվեց ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սեւ ցուցակում:
ՔԱԿ-ի անամոթ երեսից, նրան անվստահություն հայտնելուն զուգահեռ, դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները:
2 ընկերություն, որոնք ունեին այդպիսի թույլտվություն մինչ ՔԱԿ-ի փետրվարյան աուդիտը, մարտի 13-ին արդեն տեղեկացվել էին դրա մասին: Բայց նրանց հնարավորություն է տրվել` անկախ երկրի ավիացիոն իշխանությունների անպիտանությունից, հավելյալ աուդիտով վերականգնել դադարեցված թույլտվությունները:
ՔԱԿ-ը պնդում էր, որ իրենք «ջնջել են» 42 դիտողություններից 18-ը: (Ո՞նց)...
Ես զեկուցագրով առաջարկել եմ վարչապետին, այս որոշումը հետաձգելու, եւ այդ ընթացքում նախապատրաստվելու համար դիմել ԵՄ եւ բացառություն խնդրելով տեղափոխել այս հարցը տեխնիկական դաշտից քաղաքական հարթություն:
Փոխվարչապետ Ավինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պրոբլեմ չկա, «ի՞նչ ենք ունեցել, որ հիմա էլ զրկվելով կորցնենք...»
Գործողությունների ծրագիրը, կատարողներին, հերթականությունը, դեռ անցյալ տարի մշակելով մի խումբ երիտասարդ եւ նվիրյալ ավիատորների հետ, ներկայացրել եմ ՔԱԿ, ՏԿԵ նախարարություն, վարչապետին:
Ոչինչ չի արվել, ՈՉԻՆՉ:
Չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել:
Էս գործը զրոյից կազմակերպելու համար 3-ից 4 ամիս է պահանջում:
Կատարվածի պատասխանատուները երկար չեն սպասի պատասխանատվության:
Թե բա` հեղափոխական փոփոխություններ, ի՞նչն ես համարում հակապետական, որ հայտարարել ես»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...