Պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի պերճանքն ու թշվառությունը
Որպեսզի պարզ լինի կորոնավիրուսի այսօրվա պատկերն ու դրա դեմ պայքարի արդյունավետությունը, իմ օրինակով փորձեմ ներկայացնել հանրությանը, թե պարետատունն ինչպես է փորձում պարզել, այնուհետեւ կանխել վարակակրի եւ պոտենցիալ վարակակրի միջեւ եղած շփումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան նորայր Նորիկյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ս․թ․ մայիսի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում իմ բջջային հեռախոսահամարին ստանում եմ զանգ պարետատնից։
Բավականին քաղաքակիրթ ձեւով պարետատան աշխատակիցը հայտնում է ինձ, որ ինքս կա՛մ իմ բջջային հեռախոսով խոսել եմ վարակակրի հետ, կա՛մ որեւէ վարակակրի հետ գտնվել եմ նույն վայրում, քանի որ տեղորոշման արդյունքում իրենց մոտ այդպիսի փաստ է արձանագրվել։
Ընդունելով ի գիտություն վերը նշվածը՝ խնդրեցի հայտնել, թե ու՞մ հետ եւ ե՞րբ եմ խոսել հեռախոսով, կամ որտե՞ղ եմ գտնվել հնարավոր վարակակրի հետ, որպեսզի ինքս կարողանամ համապատասխան վարքագիծ դրսեւորել։
Ինձ հայտնեցին, որ չեն կարող տրամադրել այդպիսի տեղեկատվություն, քանի որ իմ տվյալները փոխանցվել են համաճարակաբաններին, անհրաժեշտության դեպքում իրենք կկապնվեն ինձ հետ։
Անցել է 7 օր, ես որեւէ զանգ չեմ ստացել։
Ես այդպես էլ չիմացա, թե ե՞րբ եւ ու՞մ հետ եմ խոսել, խոսե՞լ եմ, արդյոք, թե՞ ոչ, կամ ե՞րբ եւ ո՞ւմ հետ եմ գտնվել միեւնույն տեղում։
Պարո՛ն վարչապետ
Խոսում եք քաղաքացիների ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորման մասին։
Իսկ պարետատան ծայրահեղ անպատասխանատվության մասին ո՞վ պետք է խոսի։
Ինձ արդեն մեկ շաբաթ անհանգիստ վիճակում պահելու փոխարեն արդյո՞ք հնարավոր չէր տրամադրել ամբողջական տեղեկատվություն, որպեսզի ես իմանայի, թե ու՞մ հետ եմ խոսել կամ ու՞մ հետ եմ նույն վայրում գտնվել, որպեսզի դրանից հետո դրսեւորեի, ինչպես Դուք եք ասում, ծայրահեղ պատասխանատվություն եւ փորձեի ինքնապաշտպանվել։
Եթե չեք տրամադրում նման տեղեկատվություն, ինչու՞ եք մարդկանց խուճապահար անում»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...