Փաշինյանն Արցախում տեղի ունեցած բանկետին արդեն վարակակիր էր, և շատ մեծ հավանականությամբ հասցրել է վարակել բանկետի մասնակիցներին. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենց ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Փաշինյանն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Սա, իհարկե, սպասելի էր իր պարագայում, քանի որ այն քամահրանքն ու ծաղրը, անլրջությունն ու ցինիզմը, որ նա ցուցաբերեց այս վիրուսի նկատմամբ, այլ տարբերակ չէր թողնում։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ հասարակության գերակշռող մեծամասնությունը խորը կասկածով է վերաբերվում այս փաստին, ինչպես նաև այն, որ Փաշինյանն իրեն իր իսկ կողմից ստեղծած իրավիճակի զոհ դարձնելու համար հոգեբանորեն կարող էր դիմել նման կեղծիքի, ինձ հետաքրքրում է բոլորովին ուրիշ բան։
Եթե հիշում եք, 10 օր առաջ Հայկական Քաղաքական «էլիտան» Արցախում մասնակցում էր Արցախի նախագահի երդմնակալության բանկետին՝ առանց դիմակների, պաշտպանիչ ձեռնոցների, ֆիզիկական հեռավորության նվազագույն պահանջների պահպանման։
Իսկ այս վիրուսի ինկուբացիոն շրջանը, ըստ մասնագետների պնդման, տևում նվազագույնը 14 օր։ Այսինքն, կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանն այդ բանկետին արդեն վարակակիր էր և, ի նկատի ունենալով նրա խոսքի արտահայտման ֆիզիկական բարձր ճնշումը, շատ մեծ հավանականությունը, որ նա հասցրել է վարակել բանկետի մասնակիցներին։ Իսկ բանկետին մասնակցում էր Արցախի ամբողջ վերնախավը, նաև բարձրաստիճան զինվորականներ։
Բացարձակապես չեմ պնդում, որ Փաշինյանը կորոնավիրուսը տեղափոխել է Արցախի զինված ուժեր, բայց այն փաստը, որ նա այդ բանկետին եղել է վարակված, ուղղակի անվիճելի է։
Եթե նա, պաշտոնե լինելով Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության երաշխավոր, նա չկարողացավ ապահովել իր և իր ընտանիքի առողջապահական անվտանգությունը, ապա ինչպե՞ս մեր քաղաքացիները վստահ լինեն, որ իրենք պաշտպանված են։
Սա անպատասխանատվության ու անլրջության նոր ռեկորդ է, որով Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը։
Հ.Գ. Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին և Աստված պահապան մեր ժողովրդին»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...