Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ
Գույքահարկի դրուքաչափերը Հայաստանում բավականին ցածր են և միանշանակ է, որ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել, բայց ոչ այս մեխանիզմով։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Նախորդ տարի իշխանություններն առանց երկար-բարակ մտածելու բերեցին եկամտահարկի համահարթեցման քաղաքականությունը։ Նրանք խոստացել էին, որ սոցիալական արդարությունը, եկամուտների համաչափ բաշխվածությունը լուծելու են գույքահարկի միջոցով նաև։ Բայց այս նախագծը գալիս է ապացուցելու ճիշտ հակառակը․ այդ նախագծով առաջինը վերացնում են մինչև 3 միլիոն դրամի գույքի դեպքում գույքահարկից ազատման դրույթը, դրանց հիմքում բոլոր գույքերը՝ գոմ, փոքր տնակ և այլն, այսինքն՝ սոցիալապես խոցելի բնակչության պատկանող մեծ թվով գույք, որոնց արժեք չի գերազանցում 3 միլիոնը պարտադրված են վճարել գույքահարկ արժեքի զրո ամբողջ հինգ հարյուրերորդականի չափով։ Տարվա կտրվածքով դա գալիս է մոտավորապես տասնհինգ հազար դրամ։ Միանշանակ, սա անարդար մոտեցում է սոցիալապես խոցելի խմբի համար, և դղյակների համար գույքահարկի դրույթաչափի բարձրացման անվան տակ ընդունելի չէ։ Ընդունելի չէ սոցիալապես անապահով խմբի համար գույքահարկ նախատեսելը»,- ասաց Պարսյանը։
Տնտեսագետը նշեց, որ այս նախագծով նախատեսված է, որ գույքահարկի դրույքաչափերը հաշվարկվում են ոչ թե կադաստրային արժեքին համապատասխան, այլ շուկայական արժեքին համապատասխան։
«Շուկայական արժեքի որոշողը կադաստրն է։ Հիշեցնեմ, որ կադաստրը այս պահին չունի բավարար կարողություններ, հմտություններ նաև՝ վստահություն, որ ունակ է ՀՀ ամբողջ գույքի շուկայական արժեքը ճշգրիտ որոշելու և սա իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնելու ազգաբնակչության համար, և կստացվի որ կենտրոնում ապրող մարդը, ով ունի բնակարան կամ առանձնատուն, որը ժառանգել կամ ձեռք է բերել ինչ-որ հանգամանքներից ելնելով, պարտադրված է լինելու կամ այնպիսի պայմաններ է ստեղծվելու նրա համար, որ ուղղակի վաճառի բնակարանը, դուրս գա կենտրոնից, գնա արվարձաններ, քանի որ այդ տների գույքահարկը բավականին ՝ 4-5 անգամ բարձրանալու է։ Սա անարդար մոտեցում է, սա անարդյունավետ մոտեցում է, և կառավարությունը պետք է վերանայի գույքահարկի օրենսդրական փաթեթը»։
Պարսյանն անդրադառնալով վարչաետի դիտարկմանը թե սա հեղափոխական նախագիծ է, նշեց, որ իշխանությունը իրենց նախագծերին հնչեղություն տալու համար է օգտագործում «հեղափոխական» բառը»։
«Իշխանությունը հայտարարում է, որ նրանք իզմեր չունեն, բայց տնտեսության առումով առանցքային որոշումներ կայացնելիս՝ ինչպիսինն է հարկային օրենսգիրքը, կենսաթոշակային համակարգը, նրանք ղեկավարվում են լիբերալիզմով։ Այս նախագածով վերանում է չհարկվող շեմը։ 1 մլն դրամ ունեցող գույքի տերը ևս պետք է հարկ վճարի։ Սա ճիշտ մոտեցում չէ, սրանով մենք խնդիրներ չենք լուծում, սրա արդյունքում ապահովում ենք հեթական անգամ լրացուցիչ սոցիալական բեռ հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար»,- նշեց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանի խոսքով, գույքահարկի վճարը գնում է տեղական բյուջե՝ համայնքապետարանների, գյուղապետարանների, քաղաքապետարանների․ «Այս պահի դրությամբ, սկսած Երևանի քաղաքապետարանից, ձախողում են գույքահարկի հավաքագրումը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...