Բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ. Հովհաննես Քոչարյան
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթության ոչ պարտադիր լինելուն։
«Պարեկային ոստիկանությունը մեր հասարակությանը պետք է որպես վերլուծական, պրոֆիլակտիկ ու ոստիկանական «շտապ օգնության» ծառայություն: Պարեկային սպայակազմի ինտելեկտուալ բարձր որակների անհրաժեշտության մասին Ազգային ժողովում իրավացիորեն նշեց նաև պարոն Անդրանիկ Քոչարյանը:
Այսօր իմացա, որ պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. իմ խորը համոզմամբ սա ճիշտ որոշում չէ. բարձր գնահատելով արդարադատության նախարարության ջանքերը ոստիկանությունը բարեփոխելու հարցում, հատկապես իմ կողմից շատ հարգված նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի անձնական ներդրումը, առաջարկում եմ վերանայել այս հարցը: Պարեկները պետք է ունենան ընդհանուր Էրուդիցիա, տեղեկատվություն վերլուծելու կարողություն ու խորքային գիտելիքներ: Միայն բարձրագույն կրթություն ունեցող թեկնածուների համար կարող են օգտակար լինել 5-ամսյա դասընթացները ոստիկանության կրթահամալիրում:
Եվ ամենակարևորը՝ պարեկները կարող են ազդել հանցածին վիճակի վրա, եթե օժտված լինեն կանխարգելիչ վարչական լիազորություններով: Այս իմաստով «Ոստիկանության մասին» օրենքը փոփոխութունների կարիք ունի: ԽՍՀՄ իրավակարգը պաշտպանող ՎԻՎ օրենսգիրքը և գործող քրեական դատավարության օրենսգիրքը ոստիկանությանը վարչական գործունեության ոլորտում բավարար լիազորություններ չեն վերապահում: Նոր պարեկային ծառայությունը պետք է գործի նոր իրավական դաշտում: Հակառակ պարագայում մենք կունենանք հերթական ձանձրալի աշխատող շարային ստորաբաժանումը, բայց ոչ երբեք նորացված ոստիկանություն:
Այլ մոտեցումները հարգում եմ, բայց դրանցով պայմանավորված պաթոսը չեմ հասկանում»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...