Փաշինյանի սողացող հակառուսական քաղաքականությանը հայաստանցիները պատասխանում են ՌԴ քաղաքացիություն մասսայական ընդունելով
Լրատվական հոսքերի հորձանուտում հասարակության աչքից վրիպեց մի հետաքրքիր փաստ... 2020 թ․-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի 6000 քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն (2019 թ․-ի նույն ժամանակահատվածում եղել է 5400)...
Հատկանշական է, որ Հայաստանի "հպարտ" քաղաքացիներն ավելի շատ Հայաստանի քաղաքացիությունից սկսեցին հրաժարվել, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ մի թիմ, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցների մեծ մասը ժամանակին աչքի էին ընկնում բացահայտ հակառուսական հռետորաբանությամբ և գործունեությամբ... Չնայած իշխանության գալուց հետո Նիկոլը կտրուկ փոխեց իր հակառուսական հռետորաբանությունը, բայց վերջին երկու տարիների նրա և նրա թիմակիցներից շատերի ծածուկ և սողացող հակառուսական քաղաքականությունը՝ հասարակությանը համոզելու, որ մեր բոլոր դժբախտությունների մեջ Մոսկվան է մեղավոր, շատ պարզ է ու տալիս է իր պտուղները, քանի որ հասարակության լայն շերտերը որքան էլ "պողոսացված" են, շատ լավ հասկանում են, թե իրենցից շատերը, ովքեր "սերտաճած" են ՌԴ-ի հետ, ինչ հետևանքների հետ կարող են առնչվել, եթե Երևանը բացահայտ սկսի խաղալ Մոսկվայի դեմ...
Փաշինյանը, իր թիմակիցները և քաղաքական դաշտում գործող որոշ "ընդդիմադիրներ", որոնք Փաշինյանի թիմակիցների հետ միասին սնվում են նույն հակառուսականություն սերմանող հայտնի գրասենյակի կողմից, իշխանատեղափոխությունից հետո պարտականություններ ունեն իրենց արևմտյան պատվիրատուների առջև՝ Հայաստանն ավելի մեղմ կորուստներով դուրս բերել ՌԴ ազդեցության օրբիտայից, որն, իմ կարծիքով, նրանց մոտ չի հաջողվի...
Դրա վառ օրինակներից մեկը՝ հայաստանցիների մասսայաբար ՌԴ քաղաքացիություն ընդունելն է...
2018 թ․-ից մինչև սույն թվականի մարտ ամիսը ՌԴ քաղաքացիություն է ստացել ՀՀ 57 հազար 100 քաղաքացի, իսկ վերջին 4 տարիների կտրվածքով՝ 104 հազար 500 մարդ...
Թվերն ուսումնասիրելիս կարելի է փաստել, որ ամեն տարի Նիկոլի հարազատ Իջևան քաղաքի և մոտակա 2-3 գյուղերի բնակչության չափ ՀՀ քաղաքացիներ ընդունում են ռուսահպատակություն՝ դրանով իրենց գնահատականը տալով գործող իշխանությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...