Երբ «Իմ քայլի» պատգամավորը մտավոր հետամնաց է
Ազգային ժողովում մի քաղաքական տհաս կա, որ պատգամավոր դարձավ հարևանի դռան վրա օճառ դնելու շնորհիվ: Իր և իր ընտանիքի արժեհամակարգն այնպիսին է, որ իրենց համար նորմալ է համակեցության նման կանոնները, երբ կարելի է հարևանին քաղաքական տարաձայնություն հայտնել՝ նրա օջախի դուռը մխտռելով, նրա երեխաներին հոգեկան ցավ պատճառելով: Եվ այդ պերսոնաժը խոսում է «կորոնավիրուսային պատերազմի» մեջ հայտնված Հայրենիքի դեմ «խրամատներ» փորողներից և ընդհանրապես՝ ներկայիս անփառունակ կառավարչախմբին քննադատողներից: Բնականաբար, չի մոռանում «երեսով տալ», որ իր շեֆը 2016-ի ապրիլյանին կամավորական ջոկատով մեկնել էր Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու:
Անպիտան իշխանությանը քննադատողներ, պատկերացնու՞մ եք, թե ուր ենք հասել: Մեր «դեմը դնում են», որ ժողվարչապետը 2016-ի մայիսին մեկնել էր Արցախ՝ խորը թիկունքում մասնակցելու ապրիլյան պատերազմին: Այո այո, պարոն Փաշինյանը 2016-ի մայիսին կամավոր մասնակցել է ապրիլյան պատերազմին՝ ապրիլի 1-4-ը տեղի ունեցած ինտենսիվ մարտական գործողություններին: Ուստի, ըստ մտավոր հետամնացի՝ բոլորդ լռեք, մի քննադատեք, թողեք թող կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը շռնդալից կերպով տապալեն ու մարդկանց գլուխներն ուտեն: Մի խոսեք, մի քննադատեք, թողեք ժողվարչապետն իր ընտանիքով մի երկու կոպեկ փող աշխատի, հանգիստ պայմաններում ծխախոտի կանտրաբանդան առաջ տանի, նոր մաֆիոզ սխեմաներ գործարկի ու Հայաստանի Հանրապետությանը աշխարհով մեկ խայտառակի: Մի խոսեք, մի քննադատեք, թողեք թող մարդիկ հանգիստ պայմաններում պետական բյուջեն լափեն, միևնույն ժամանակ՝ փուլային տարբերակով ազատագրված շրջանները հանձնեն: Մի խոսեք, մի քննադատեք, Աստված գիտի թե որ երկրի հատուկ ծառայությունների գործակալ մտավոր հետամնացներին թողեք թող հանգիստ վեր ընկնեն տեղներն ու իրենց պարգևավճարները որոճան, ախորժակներին քացախ մի եղեք:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ