Իշխանությունը պետք է կույր և խուլ լինի չհասկանալու համար, որ յուրաքանչյուր ինքնավստահ և «բռի» ուժային գործողություն կարող է վատ հետևանքների հանգեցնել
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կապանում տեղի ունեցած բողոքի ցույցին:
«Այն ինչ կատարվում է այս օրերին Կապանում, Քաջարանում և առհասարակ Սյունիքի մարզում, առաջացնում է ոչ միայն լրջագույն լարվածություն հասարակության մեջ (սա շատ մեղմ ասած), այլ նաև պահանջում է անհապաղ մի շարք հարցերի պատասխաններ։
1.Ենթարկվել են արդյո՞ք ծեծի և խոշտանգումների երեք ձերբակալված երիտասարդները և եթե այո, ապա ՀՍՏԱԿ ու՞մ կողմից և ո՞ր պաշտոնիայի հրահանգով։
2.Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ձերբակալությունները և հետագա քնչական գործողությունները իրականացվեցին՝ կոշտ և անհամաչափ ուժ օգտագործելով (ըստ մամուլում զետեղված տեղեկություների):
3. Եվ ի վերջո, ինչու՞ մինչև ուշ երեկո, իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք այդպես էլ հստակ և հասկանալի կերպով չբացատրեց, թե ինչո՞վ է պայմանավորված իրավապահների կոշտ գործողություները։
Մի բան կարող եմ ասել, ախր իշխանությունը պետք է կույր և խուլ լինի, որ չհասկանա շատ պարզ գաղափար՝ արդեն երկար ժամանակ է, ինչ մարդիկ երկրում տիրող ծանր իրավիճակից լուրջ նեղված՝ նյարդայնացած են և իշխանություների յուրաքանչյուր ինքնավստահ և «բռի» ուժային գործողությունները (կապ չունի, թե ինչ ամպագոռգոռ «լոզունգների» ներքո իրենք իրականացվեն) կարող են հանգեցնել շատ վատ հետևանքների»,- գրել է նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ