Հայաստանում 1 օրում կորոնավիրուսի 374 դեպք, Վրաստանում՝ 2․ Հրանտ Բագրատյան
Մայիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված դրությունը սարսափելի է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Այսօր հրապարակվեցին կ-սի թվերը մայիսի 23-ի դրությամբ։ Դրությունը սարսափելի է։ 1 օրում 374 դեպք։ Վրաստանում՝ 2 դեպք։ Ընդհանուր դեպքերը՝ 6302, Վրաստան՝ 725, Ադրբեջան՝ 3855։ Բնակչության 100000 շնչին՝ Հայաստան 217, Վրաստան՝ 19, Ադրբեջան՝ 38, Թուրքիա՝ 183, Իրան՝ 165։ Սա է ՆՓ-ի և պարետ ՏԱ-ի գործունեության գնահատականը։ Պետական այրերի անգործությունը կ-վ-սը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր։ ՀՀ-ում բուժվել է հիվանդների 46.6%-ը, Վրաստանում՝ 70.2%-ը, Ադրբեջանում՝ 62.2%-ը, Թուրքիայում՝ 75.1%-ը, Իրանում՝ 77.7%-ը։ Սա էլ ԱՆ ԱԹ-ի գործունեության գնահատականն է։ Արևմուտքի, Իրանի և Թուրքիայի համեմատ ՀՀ-ում մի փոքր ցածր է մահացության թիվը։ Դա բնոորոշ է բոլոր հետխորհրդային տարածքներին։ Ասում են վակցինացիաներն են պատճառը։ Ինչպես նաև սահմանափակ թվով ծերանոցները։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում ՀՀ-ում այս թիվը ևս արագորեն աճում է։ Այսօրվա դրությամբ ունեցել ենք 77 մահ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանն իրար հետ` սոսկ 58»,- ասված է նրա գրառման մեջ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ