Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինելու. սա ամիսների, միգուցե և արդեն օրերի հարց է. Միհրան Հակոբյան
«Միայն նոր ձևավորվող փաշինյանական հաճախորդների խմբակին է թույլատրվելու ընդդիմություն լինել ու հենց հաճախորդների պահանջով է ժողվարչապետը փորձելու վերջնականապես գրպանել դատական իշխանությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Միհրան Հակոբյանի գրառոմն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մի փոքր կանխատեսում անեմ: Կառավարչական աղետի ու սովի մատնված ժողովրդի հարցերը բարձրաձայնող ընդդիմադիրներին ժողվարչապետը աննախադեպ ու աննորմալ ռեպրեսիաների է ենթարկելու: Խորհրադարանական ընդդիմությունից օրինակ՝ Ծառուկյանի շրջապատին ժողվարչապետը կալանավորելու է, հարկայինով մտնելու է բիզնեսներ ու հաշիվների վրա կալանքներ դնի: Մարուքյանին ու նրա պատգամավորներին պերմանենտ ծեծելու է: Արտախորհրդարանական ուժերի մասով նույնպես ոչնչի առաջ չի կանգնելու: Անխտիր բոլորին փորձելու է կալանավորել: Փոխարենը՝ հենց հիմա գրպանային ընդդիմություն է ձևավորում: Ժողվարչապետի հաճախորդները ձևանալու են ընդդիմություն, լռելով ժողովրդի օրհասական սոցիալական վիճակի մասին, փուլային տարբերակով ազատագրված շրջանները Ադրբեջանին զիջելու մասին, և ընդդիմության դիրքերից վերջնագրերով պահանջելու են վեթթինգ իրականացնել ու Սահմանադրական դատարանի «հարցը լուծել»:
Սա է միակ դիակուրսը, որ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է: Մնացածը՝ ժողվարչապետի իշխանության կենսաբանակ մահվան գրանցման մասին է: Այլ կերպ ասած՝ միան նոր ձևավորվող փաշինյանական հաճախորդների խմբակին է թույլատրվելու ընդդիմություն լինել ու հենց հաճախորդների պահանջով է ժողվարչապետը փորձելու վերջնականապես գրպանել դատական իշխանությունը: Միայն թե Փաշինյանն ու իր հաճախորդները իսկականից «տեղը չեն բերում»:
Սրանք ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ գնացքը վաղուց գնացել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարելի է փրկել միայն ու միայն մեկ պարագայում՝ Հայաստան առանց Նիկոլ Փաշինյան անձի վարչապետության: Այլ տարբերակ ուղղակի չկա: Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինելու: Եվ դա ամիսների, միգուցե և արդեն օրերի հարց է»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ