Արսեն Թորոսյանը Վանեցյանի առաջարկին այդպես արձագանքելու իրավունք չունի, հատկապես ինքը ու հատկապես հիմա. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսին և ֆեյսբուքյան գրառմանը, որով նա հեգնել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տեսա՞ք։ Բազում հարցերի պատասխանեց նախարարը։ Ավելի ճիշտ՝ ձև արեց, թե պատասխանում է։ Թորոսյանի արհամարհական, անտակտ տոնն ամեն ինչ ասում էր հանրությանը հուզող հարցերին պատասխանելու իր տրամադրվածության մասին։ Եվ ես գիտեմ, թե ինչու է այդպես։ Մեծամիտ է։ Լրագրողներին անգրագետ է համարում, իսկ ինքը՝ աշխարհի ամենախելոքը, «գրագիտության» իր բարձունքից է խոսում նրանց հետ։
Նաև ցինիկ է։ Տեսեք, թե ոնց է արձագանքում, օրինակ, Արթուր Վանեցյանի՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու առաջարկին։ Ես իհարկե չեմ ասում, որ Թորոսյանը պարտավոր է լսել ԱԱԾ նախկին տնօրենի առաջարկները, բայց նման կերպ արձագանքելու իրավունք հաստատ չունի։ Հատկապես ինքը ու հատկապես հիմա։
Բայց այդ ամենը դեռ մի կողմ դնենք, Աստված իր հետ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պատասխանեց, վստահ եմ՝ շատերի կարծիքով ամենակարևոր հարցին։ Թե ինչու՞ է Կորոնավիրուսն այսքան մեծ տեմպերով տարածվում Հայաստանում։ Անկախ իր կամքից պատասխանեց այդ հարցին։ Որովհետև չափազանց անկազմակերպ և թափթփված է։ Բոլորիս աչքի առջև խճճվել էր մի քանի թղթերի մեջ ու ասուլիսի ողջ ընթացքում այդ թղթերն էր քրքրում։ Կարծես հնարավոր չէր նախապես որոշակի տրամաբանությամբ դասավորել ու ամրացնել դրանք որևէ արագակարում կամ թղթապանակում։
Ու հիմա, երբ արդեն շատ հստակ գիտեմ վարակի տարածման հիմնական պատճառը, նստած մտածում եմ՝ ի՞նչն է ավելի մեծ վտանգ մեր պետության և ժողովրդի համար։ Սրանց մեծամտությունը, ցինիզմը, թե՞ թափթփվածությունը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...