20-րդ դարի ամենադաժան դիկտատորներից Պոլ Պոտը կարծում էր, որ ինքը գիտի «ճիշտ» ուղին
20-րդ դարի ամենադաժան դիկտատորներից մեկը՝ Պոլ Պոտը, ղեկավարեց Կամբոջան 4 տարի, հասցրեց կոտորել մոտ 3 միլիոն մարդ, դատարկեց քաղաքները, բնաջնջեց տնտեսությունը, համալսարաններն ու կրթական համակարգը։
Այդ անձը կարծում էր, որ ինքը գիտի «ճիշտ» ուղին։ Ու այդ ուղին հանգեցրեց նրան, որ այդ պետությունն անգամ 40 տարի անց ուշքի չի գալիս։
Բայց ի՞նչ կապ ունի այս նկարն այդ ամենի հետ։ Պոլ Պոտի հեղափոխական բանակը կազմված էր 12-15 տարեկան դեռահասներից, որոնք էլ հետո պաշտոններ էին զբաղեցնում, բանտապետեր էին ու դահիճներ։ Իսկ ինչու էր նա որոշել հենվել այդ կիսագրագետ դեռահասների վրա։ Շատ պարզ` միայն այդ երեխաներն էին պատրաստ առանց քննարկելու ու մտածելու կատարել ցանկացած հրաման, կուրորեն պաշտել առաջնորդին, կոտորել այնքան մարդ, որքան պետք էր, դա նրանցից շատերի համար խաղ է եղել ու զվարճանք... Զվարճանք, որն ավարտվեց հարևան Վիետնամի բանակի կողմից օկուպացիայով։
ԵՒ ուրեմն` սա ուրախ նկար չի, տխուր նկար է, շատ տխուր։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...