Սա ինքնախոստովական է հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնողի փչացվածության մասին․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բորբոքված մունաթ էր գալիս, որ իրենց չարաշահումների մասին լուրերը իրենք անընդհատ հերքում են և այլևս չեն հերքելու, իսկ դրանց հավատացողներին ասում է, որ իրենց փչացվածության աստիճանն են ցույց տալիս, քանի որ մտածում են, որ եթե իրենք պաշտոնի լինեին կանեին այդ ամենը:
Զավեշտը նրանում է, որ սա ասում է մի մարդ, ով տարիներ շարունակ ինչքան սուտ ու կեղծիք կա տարածում էր մեր մասին:
Օդանավակայանում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, Նաիրի հիվանդանոցում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, Սպայկայում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, որևէ բանկում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, կղզիներ ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, թալանելը ՀԵՐՔԵՑԻՆՔ, միլիարդները ՀԵՐՔԵՑԻՆՔ...
Եթե նա մեզ էր վերագրում այդ ամենը, անտեսելով մեր հերքումները, ուրեմն իր իսկ ասելով ստացվում է, որ այդպես էր մտածում, որովհետև, եթե ինքը լիներ այդ ամենը կաներ: Սա թերևս ամենավառ ապացույցն ու ինքնախոստովականն է հենց իր փչացվածության աստիճանի մասին, ինչպես ինքն է ասում:
տեսանյութը մեկնաբանության մեջ»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...