Ատելության քարոզը քրեականացնում եք, մինչդեռ ինքներդ եք այդ ատելության հիմնադիրները. Արա Վարդանյանը՝ Փաշինյանին
Ատելության քարոզը քրեականացնում եք, մինչդեռ ինքներդ եք այդ ատելության հիմնադիրները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ով մեղադրվում է կոռուպցիոն գործով:
Նա, մասնվորապես, նշել է. «Չեմ խոսա ոչ ֆեյքերի մասին, ոչ ասֆալտին փռելու, ոչ էլ շինճու քրեական գործերի մասին, քանզի դրանք բոլորն էլ վերաբերում են առանձին կոնկրետ անձանց։ Խոսքս այլ բանի մասին է. Դուք ատում եք Հայաստանը, դուք ատում եք հայ ժողովրդին, դուք ատում եք մեր պատմությունը և ի վերջո դուք նույնիսկ ատում եք ապագան։
Սոցիալական բունտից փրկվելու համար դուք մի ամբողջ ժողովրդի վտանգի եք ենթարկել՝ չեղարկելով սահմանափակումները։ Դուք նախընտրել եք տնտեսությունը մարդկային կյանքին։ Ձեզ մեկ է թե քանի հոգի արդյունքում կմահանա, միայն թե իշխանության մնաք։ Դուք ատում եք հերոսի մահով անմահացած մեր զինվորներին, որոնց ծնողները օգնություն են խնդրում ձեզնից։ Դուք իրենց օգնելու փոխարեն, բաժանելով աննախադեպ գումարներ, ապահովում եք մարտի մեկի դատավարության հետ որևէ աղերս չունեցող մարդկանց մասնակցությունը դատական նիստերին։ Ինչո՞ւ, քանզի դա կրկին միայն ձեզ է պետք։
Այո, դուք ատելության իշխանությունն եք և ատում եք բոլորին։
Այ հենց այդ ատելությունից ելնելով եք «պատասխանատվությունը պատվիրակում յուրաքանչյուր անձի»։
Հ.Գ. Վարաքվածների թիվը կտրուկ աճում է, իսկ դու աննպատակ ու անբովանդակ ասուլիսներ ես տալի»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...