Վարչապետից պահանջվում էր ասել երկու բան։ Կրկին չլսեցինք. Էլիբեգովա
Արցախը չհաջողվեց վերադխրձնել բանակցությունների սեղան։ Փաշինյանը չի պարզաբանում, ինչու։ Երկու տարի առաջ ինքը շատ վստահ էր, որ առանց Արցախի չի բանակցելու, մենք էլ չուզողն էինք, երբ կանխատեսում էինք դրա անհնարինությունը։ Հարց՝ ինչ փորձեցիք անել ու ինչի չստացվեց՞: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Արցախի մասով ասուլիսից՝
1. Արցախը չհաջողվեց վերադխրձնել բանակցությունների սեղան։ Փաշինյանը չի պարզաբանում, ինչու։ Երկու տարի առաջ ինքը շատ վստահ էր, որ առանց Արցախի չի բանակցելու, մենք էլ չուզողն էինք, երբ կանխատեսում էինք դրա անհնարինությունը։ Հարց՝ ինչ փորձեցիք անել ու ինչի չստացվեց՞:
2. 22 տարի ձևավորվել ա իրականություն, որտեղ Արցախը որոշված ա դուրս թողնել բանակցային գործընթացից, որպես պարզաբանում ասում ա Փաշինյանը։ Դա այդպես չի, առնվազն մի քանի հայտարարություն կա Մինսկի խմբի կողմից, որտեղ շեշտվում ա Արցախի պարտադիր վերադարձը կանխորոշիչ փուլում։
3. Փաշինյանը խոսում ա Արցախի «ընտրալ ներկայացուցիչների» մասին բանակցային սեղանի շուրջ, հերթական անգամ խուսափելով ասել ԼՂՀ Նախագահ համ ԼՂՀ իշխանություն։
4. Փաշինյանը ասում ա, որ լուծում լինի, անպայման կգանք ժողովրդից կհարցնենք, հո չի էղել դեպք, որ առանց հարցնելու Արցախի հարցում բան որոշենք։ Եղել ա: Ժողովրդից ոչ-ոք չհարցրեց երեք ժողովուրդների հանար ընդունելի տարբերակը հայկական կողմի պաշտոնական դիրքորոշում սարքելուց։ Ոչ-ոք չհարցրեց լրագրողների փոխայցեր կազմակերպելուց։ Կամ էդ հարցնելը ոնց ա լինելու՞, լայվի լայքերի քանակով՞:
5. վերջապես խոստովանեց, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվում են բոլոր հնարավոր լուծումների տարբերակներ, այդ թվում նաև ոչ հայանպաստ։ Հուսով եմ իշխող թիմը կթարգի էդ անհեթեթ պնդումները, որ էս կամ էն վտանգավոր դրույթը չի բանակցվում առհասարակ։ Բանակցվում ա։
6. իրականում վարչապետից պահանջվում էր ասել երկու բան՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» և «հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը»։ Կարճ և կոնկրետ երկու թեզ են բոլորը ուզում լսել։ Կրկին չլսեցինք»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...